Monday, December 30, 2019

Ճայթունից   ճաքած
Ճեղքից  ճզմվելով
Ճարպիկ   ճառագայթը
Ճեղքող   ճառագումով
Ճառագելով  ճաճանչ6.
Ճիշտ՝  ճապոնացի
Ճանաչված  ճակատախոս
Ճշտապահանջ՝  ճշմարտասեր.
Ճաղատ  ճգնավորի
Ճերմակ  ճակատագրազուրկ  ճակատին
Ճոխ՝  ճաճանչափայլ8յամբ...

Wednesday, December 25, 2019

Կրակարանի  կարմիր
Կիզող  կրակավառ
Կրծքից  կարծես
Կարճ  կապված
Կայծակների  կապոցից.
Կրկնողաբար  կատաղած
Կայծկլտալով   կրակվող
Կարմրափայլ  կրակալեզու
Կայծերն  էին  կրակաշեղջ՝ կորչում.
Կարծես   կարմիր
Կիզող  կտրուկ
Կրակաշունչ՝ կոչեր...

Thursday, December 19, 2019

Անծայրածիր  անմատչելի
Անսահման  անպարփակ
Անվերջ  անեզր8յունում
Առկա  առույգ
Աստղացոլ  ադամանդաշող
Անթիվ  անհամար
Անհաս  աստղերն.
Արեւվի արփիածագ
Արփաշող  արշալույսից
Առկայծելով  անհետացան
Անհայտ՝  անհետք...

Tuesday, December 10, 2019

Աշնանային  ամպամած

Անձրևոտ  առավոտ.

Ապականված  աղբանոցի

Ահռելի  աղբամանների

«Առատ»  աղտոտ

Անառողջ  անպետք

Աղբակույտում՝  անօգնական

Անոթի  ապաբախտ

Անօթևան   անճարակ

Անհույս  անբախտ

Անգործ  անտուն

Անբեղ  անատամ

Ալևոր  արու

Անծանոթ  աղքատն է

Անտրտունջ  անխոս

Անգանգատ  առօրյա

Ապրուստը  ապահովում.

Արտասահմանյան  անձրևանոցներով

Անտարբեր  անցնող

Ապահով  անսրտացավ

Ազկակից  անցորդների

Անգ8  աչքերի  առջև

Ամբողջովին՝ առհամարված...


Tuesday, December 3, 2019

Խորհրդավոր  խոր
Խավարին  խոցող
Խիզախ  խարույկի
Խղճուկ  խելառ
Խուճապահար  խուրձերը
Խամրելով  խորտակվում էին
Խորունկ  խաղաղ
Խուլ՝ խավարում