Tuesday, December 10, 2019

Աշնանային  ամպամած

Անձրևոտ  առավոտ.

Ապականված  աղբանոցի

Ահռելի  աղբամանների

«Առատ»  աղտոտ

Անառողջ  անպետք

Աղբակույտում՝  անօգնական

Անոթի  ապաբախտ

Անօթևան   անճարակ

Անհույս  անբախտ

Անգործ  անտուն

Անբեղ  անատամ

Ալևոր  արու

Անծանոթ  աղքատն է

Անտրտունջ  անխոս

Անգանգատ  առօրյա

Ապրուստը  ապահովում.

Արտասահմանյան  անձրևանոցներով

Անտարբեր  անցնող

Ապահով  անսրտացավ

Ազկակից  անցորդների

Անգ8  աչքերի  առջև

Ամբողջովին՝ առհամարված...


No comments:

Post a Comment