Sunday, September 11, 2022

 Կ Ա Ր Ո Տ

Կարոտը  կարծես

Կարիք  կաթոգին

Կուտակվող  կսկիծ

Կալանավորված  կամեցող8յուն

Կորցրած  կղզի

Կոտրված  կամուրջ

Կտրված  կապ

Կորած  կածան

Կայուն  կանգառ

Կամավոր  կորած

Կաղ՝ կապավոր...

Կասեցված  կառաչ

Կաշկանդված  կանչ

Կողոպ  կայարան

Կողոպտված  կալվածք

Կածանազուրկ  կիրճ

Կրկնվող  կրակաերթ

Կսկծալի  կրկուտ

Կիսավարտ  կտավ

Կոտրված  կողմնացույց

Կանխահոժար  կաշկանդված8յուն

Կալանքազերծ  կալանավոր

Կանխամտածված  կանխատես8յուն

Կանխապայմանավորված   կանխապատճար...

Կիսատ  կտակ

Կրկնապատկվող  կական

Կազմալույծ  կանգուն8յուն

Կազմատված  կառուցվածք

Կրկնապատկվող՝  կախարդանք

Կայուն  կամակոր8յուն

Կամահոժար  կալանք

Կանխավճռված  կանխարգելում

Կանխահոժար  կաշկանդված8յուն

Կարկամեցնող  կարճամտ8յուն

Կենսազուրկ  կեցվածք...