Sunday, August 22, 2021

 Նողկանքով  ներծծված

Նենգադավ8յունների՝  նպատակադրված

Նախկի՛ն  ներվագար

Նամարդ  նշավակելի

Նյ8ամոլ  նշկահելի

Նախատելինե՛րն  են.  նանրամաիտ

Նեղսրտված  նպատակամղված

Նյարդացած  նեխվա՛ծ

Նախանձաբեկ  նախապատրաստված

Նեղացկոտ  նայվածքներով 

Նպատակավրեպ՝ նվնվում...

Sunday, August 1, 2021

 Միջտիեզերական  մշտնջենական

Մոլորեցուցիչ  մոլորակատարած

Մշտապտույտ  ու միգուցե՛

Միակ  միջազգային

Միլիարդավոր  մարդկանցով

Մարդաբնակ  մայր

Մոլորակիս մեջ,

Միօրինակ  մինուճարս.

Մոլեռանդաբար  մշտապես

Մարտնչող ու միշտ

Մահվան  մոտերքում

Մոլորյալ  մեղկ

Մեղքաշատ  մսակույտ

Մկանապատ մարմնով  ու

Մշտապես   մտափոփոխվող

Մշտահույզ  մշտառկա

Մշտարթուն   մշտալուրջ

Մշտօրյա  մտածելակերպով

Մտասեվեռուն  մտասույզ

Մտահոգվածս.  միամտորե՛ն

Մտածում  եմ  միշտ

Միայն  մեծատառով

Մարդ  մնալուս` մասին

Մշտապես  մարտնչելով

Մարմնավորելու  մարդավարի

Մարդկային  մարդավաելը.

Մարդահալած  մտապատրանքներում

Մարտաշունչ  մաքառելով

Մարդատյած  մարդադավ

Մտանենգ  մտաշփոթ

Մարդակերպ՝ մարդորս

Մարդընդդեմ՝ «մարդկանց»՝ մեջ...