Sunday, August 1, 2021

 Միջտիեզերական  մշտնջենական

Մոլորեցուցիչ  մոլորակատարած

Մշտապտույտ  ու միգուցե՛

Միակ  միջազգային

Միլիարդավոր  մարդկանցով

Մարդաբնակ  մայր

Մոլորակիս մեջ,

Միօրինակ  մինուճարս.

Մոլեռանդաբար  մշտապես

Մարտնչող ու միշտ

Մահվան  մոտերքում

Մոլորյալ  մեղկ

Մեղքաշատ  մսակույտ

Մկանապատ մարմնով  ու

Մշտապես   մտափոփոխվող

Մշտահույզ  մշտառկա

Մշտարթուն   մշտալուրջ

Մշտօրյա  մտածելակերպով

Մտասեվեռուն  մտասույզ

Մտահոգվածս.  միամտորե՛ն

Մտածում  եմ  միշտ

Միայն  մեծատառով

Մարդ  մնալուս` մասին

Մշտապես  մարտնչելով

Մարմնավորելու  մարդավարի

Մարդկային  մարդավաելը.

Մարդահալած  մտապատրանքներում

Մարտաշունչ  մաքառելով

Մարդատյած  մարդադավ

Մտանենգ  մտաշփոթ

Մարդակերպ՝ մարդորս

Մարդընդդեմ՝ «մարդկանց»՝ մեջ...

No comments:

Post a Comment