Saturday, May 30, 2015

Ժրաջան Ժիրիկը
Ժպտերես ժամագործ՝
Ժառանգել էր  Ժ
Ժանգոտված, ժամացույց

Tuesday, May 26, 2015

Լուռ  լողացող
Լաստանավակում  լայն               
Լողահագուստով  լղար
Լայնաճակատ  լավատեղյակ
Լսողությունը  լարած
Լայնաթիկունք  լրջադեմ
Լրտեսը՝   լուծի՜ց
Լարված էր  ու  լեղաճաք…

Sunday, May 17, 2015

Սիրուն  սփռած
Սքանչելի   սարդոստայնի
Սառը  ստվերում.
Սպիտակափոր  սևաչյա
Սարսռագեղ  սարդն  էր
Սաստիկ  սոված

Սուս՝  սպասում…

Sunday, May 10, 2015

Օտարերկրյա  օծանելիքներ ու
Օգտակար  օճառներ
Օգտագործող  օսլայած  օձիքավոր
Օրենսգետ  օրենսդիրների
Օրակարգի  օրնագծով.
Օրնսգրքում  օրենսդրորեն
Օրինականացվող  օրենքը
Օրինաչափորեն  օրինավոր ու
Օրենսդրորեն  օգնելու
Է՛
Օրինազանց  օլիգարխներին.
Օրենքով   օրինաչափորեն
Օրի
նախախտելու՛ օրենքով
Օրինագրված  օրենքները… 

Tuesday, May 5, 2015


Կանգառում  կանգնած
Կարճահասակ  կնճռոտ
Կույրը՝ կանխազգալով
Կռահելով  կտրուկ
Կռացավ  ու կենտրոնացած
Կանոնավոր կերպով
Կոկիկ կապեց
Կաղամբագույն  կակուղ
Կաշվե  կոշիկի
Կիսաքանդ կապրոնե
Կանաչավուն  կարճ  կապը    

Friday, May 1, 2015

Գնդաձև  գլխի
Գանգում գտնվող
Գանգրաձև  գանգուղեղն է՝
Գլխի - գցողը