Friday, September 25, 2015

Մենք՝  մեր
Միակ մարդաբնակ
Մոլորակի  մարդիկ.
Միայն  մեռած  ենք
Միանման  ու  միևնույնը…

Tuesday, September 22, 2015

Խուլ  խավարում
Խոնավ  խաղաղ
Խոր  խիտ
Խուղ   խրճիթն է
Խամրած  խախուտ
Խելոք  խղճուկ
Խարսխանման  խրված

Saturday, September 12, 2015


Խճճվել է՝ խաղաղասեր
Խելքս  խելոք.
Խառնիմաստ խորթ
Խեվ  խոհերի
Խրտնած  խուժող
Խայթող  խոցող
Խելացնոր  խավարեցնող
Խենթուխելառ  խմբերից                

Saturday, September 5, 2015


Կուրորեն  կեղծ
Կարծիքից  կառչած
Կամակոր  կողմնապահ
Կասկածամիտ  կաղ
Կակազող   կիսահարբած
Կոլոտ  կոմունիստուհի, որի
Կարճակյած կարմրադրոշ
Կարծեցյալ ՙկոմունիզմ՚
Կառուցող  կեղծիքներից
Կաթվածահար  կազմալուծված
Կուսակց8ունը՝  կործան6  ու
Կորավ  կարծես՝
Կուտակված  կեղտ
Կորուղի   կոյուղում…