Friday, May 31, 2019


Դեռ   դրսից  է դուրեկան
Դրախտը՝ դարավոր։
Դամբուլագույն    դրախտային
Դրվագանախշ  դրոշակածածան
Դրասանգ  դարպասների
Դիմաց  դալար
Դափնեփսակներով  դրվատաճառ
Դիտմամբ   ՙԴու՜ք ՚   դերանվամբ     դիմող
Դուրեկան  դարձվածքներով  դիմավորող
Դաժա՜ն  դահիճներից՝
Դյուցազն  դարբիններ
Դարձած  դրախտեցիների  ու
Դղյակաբնակ   դալարաթև  դիպակազգեստ
Դյութիչ  դիցուիներով ու
Դդմագույն  դհոլներով
Դափերով  դուրեկան
Դհոլահարող  դրախտաբնակ  դհոլահարներով ու
Դարչնադույն   դուդուկների
Դրախտային  դուդուկահարությամբ ու
Դաղձագույն  դաշնամուրներին
Դանդաղճեմ    դայլայլուն  դիպլոմավոր
Դաշնակահարող   դաշտանազուրկ 
Դաշնակահարուհիների   դրախտահնչյուն
Դաշն   դաշնակահարությամբ ու
Դույլերում  դարսած
Դրախտաբույր դեղձերով  դամբուլներով
Դրախտահամ  դոլմայով  ու  դդմապուրով
Դարերով  դրախտավայել  դայլալով
Դայլալող  դեղձանիկներով ու  դրախտահավքերով։
Դիտմամբ  դիցապատմական
Դրական  դերեր
Դերակատարող  դիցապաշտ
Դիմասպուգով  դանդուռագույ
Դրախտային  դիմափոշով
Դիմհարդարված  դիմացկուն   դերասաններով ու
Դիմակաքող  դիմակավորված
Դիմակապար  դիմակահանդեսներով
Դրախտաբնակների  դուրեկան  դիմանկարներով
Դրախտը՝   դրամաշատ
Դիզված  դրամապանակներով։
Դարերով դադարուն
Դասամիջոցներով  դպրոցներով
Դարպասապահազուրկ   դարպասներով
Դատարկ   դագաղներով ու
Դագաղագործությունը  դադարեցրած ու
Դահուկորդ  դարձաց
Դագաղագործ  դագաղավաճառներով։
Դմակազուրկ  դատարկապորտ դժգոհ
Դատավորներից  ու դաժան  դատախազներից
Դռապաններ  դարձաց
Դատարկ  դատասրահներով  ու   դատարաններով։
Դառնահեղուկ  դառնահոտ   
Դատարկ  դեղասրվակներով
Դժգույն   դառնահամ
Դեղահաբերով ու դեղնած
Դեղատոմսերով  դարակներում
Դարերով  դիզված
Դատարկ  դեղատներով
Դժբախտ  դեղագործներից
Դուրեկան  դերձակներ
Դարձած  Դրախտցիներով


Monday, May 27, 2019

Մենք  մեր
Միակ  մարդաբնակ
Մոլորակի  մարդկ8յան 
Մեծամասն8յունս,  մոռացել  ենք
Մեր  մարդավայել
Մնալու   միակ  միտումը ու
Միտումնավոր  մխրճված ենք
Մարդատեց8յան  մռայլ  մղջավանջային
Մարդաոչնչացման  մոլուծքում ու
Մարդասպան8յունների  միջազգային
Մրցավազքներում  մեկս –մեկին
Մշտապես  մեղադրելով
Մարդամերժ  մարդահալած
Մարդակործանման  մարդաչհավան
Մարդասպանների  մտածածին
Մեծամտացած  մի8յուններում…
Մեր  մեռած
Մարդասպաններին՝ մարտիրոսներ  մեծարելով

Wednesday, May 22, 2019

Կյանքի՝   կոչված
Կարճատև   կատակի
Կլոր  կրկեսում
Կեղծ  ու  կեղեքող
Կասկածելի  կրքերի
Կատաղի  կռվում.
Կամակույրս  կամազուրկ
Կասկածամիտ՝ կկարողանա՞մ
Կույր ու կարծրացած
Կործանարար  կոշտ
Կամակոր  կարավո՜ր  կամքս
Կամավոր  կերպով
Կոտրել  կոփել  ու կռել 

Saturday, May 18, 2019

Ներկայումս  ներկա եմ
Նորօրյա  ներկա՝  ներկայում  ու
Նստած  նայում  ու
Նկատում եմ  նորագույն
Ներկան, որը նման է
Նախկինում  նախնյացս
Նայած  ու նկատած
Նոցա  նոր
Ներկային  ներկա

Sunday, May 12, 2019


Ձանձրանում է ձիգ
Ձվաձև  ձկնկիթում
ՙՁերբակալված ՚  ձագը՝ ձկան ու
Ձգձգվելով  ձգտում է
Ձերբազատվել ու ձևափոխվել
Ձկնկիթից՝ ձկան...

Saturday, May 4, 2019

Բնականոն   բանական8յան
Բնավ՝  բացակայ8յամբ է
Բացատրվում   բազմաբազում
Բյուր  բուծված
Բազմազգ   բազմալեզու
Բազմակրոն  բազմահավատ
Բթամիտ  բանսարկու
Բիրտ  բարուրանքերով
Բարին՝  բացասող  բյուրաբերան
Բարձրահոն  բարկացկոտ
Բողոքավոր    բռթբռթացնող
Բարբաջող  բարոյազուրկներիս.
Բազմացող  բանակի
Բացահայտ  բյուրաբազում
Բամբառակ՝  բազում8յունը