Sunday, August 31, 2014

Վանաձորում վաղահաս
Վնասված վատորակ
Վարունգներ վաճառող
Վիթխարահասակ  վարսառատ
Վիճաբանող  վրացի
Վախտանգի  վերաբերմունքից
Վիրավորված վարունգասեր
Վանաձորցիք՝ վես
Վրդոհված  վատշվեր 
Վրացուն Վրաստան  վռնդեցին… 

Saturday, August 23, 2014


Սայաթ –Նովան  Սանահինում ՝
Սակավամարդ սառցապատ
Սիրուն սառցալճի
Սնդուս  սահադաշտում
Սրնթաց  սահում  էր 
Սոխակաձայն  սուլելով 
Սեփական սիրված
Սրտաճմլիկ  ստեղծագործ8յուններից
Սթափեցնելով  սիրաշահող
Սառած  սփրթնած
Սագամաշկ  սկսնյակ
Սևազգեստ  սենտիմենտալ
Սիրուն  սանրված`

Սիրունադեմ  սարկավագներին

Sunday, August 17, 2014

Շոգ ու շաղին
Շեկ  շունն է
Շվարած  շնթռկել
Շենքի շվաքին   

Sunday, August 10, 2014

Մռայլադեմ միամիտ մարդ
Մի մղկտացրու
Մեզից մեծացած
Մզմզացող մեզապարկդ.
Մարդ ես  միզիր
Միայն  միզելն է
Մեղմացնում   մեղկ
Միզափամփուշտիդ  մղկտոցը…


Tuesday, August 5, 2014

Ազգիս աչքերի  առջև
Ամենօրյա  անվերջանալի   ափսոսանքի
Անզուգական  ապօրինության ու
Անհավատալի  անօրինականության
Ահռելի  անդրին է՜ Արարատ…