Wednesday, January 23, 2019

Խարխուլ  խափանված
Խղճուկ  խրճիթն է
Խարսխանման  խրված
Խոր  խուլ
Խիտ  խոնավ
Խաղաղ՝  խավարում...

Monday, January 21, 2019

Թավշամազ թաղանթում
Թաքնված թխլիկ
Թխերանգ թրթուրն էր
Թեթև թևերով

Թիթեռնակը՝ թռչող

Sunday, January 13, 2019

Սրտեռանդ   սիրահոժար
Սեղմ  սակավաբառ
Ստեղծագործ8յուններս. սրտանց
Ստեղծելով  սակավահույս
Սրտաբուխ  սպասում   եմ
Սակավաքանակ   սալորասեր
Սրտապնդողներիդ  սիրալիր
Սփոփիչ  սիրահաճ
Սրտանց  սատարումին  ու
Սառնադեմ   սպանախակեր
Սակավատամ  սփրտնած
Սկզբունքային  սալասիրտ
Սրտաճաք  սահմանափակ
Սակավաձիրք  սրտնեղվածներիդ ու
Սնգույրապատ  սնապանծ
Սրտաճաք  սրտամեռ
Սրտմտոտ  սոսկալի
Սևերես  ստահակուհիներիդ
Սաստիկ  սանձարձակ
Սպասվելիք  սին
Սրտաքանդ   ստահոդ
Սուտումուտ   սնահոգի
Սողուն   սմախոս
Ստոր8յունների սովոր ու
Սերմանել սիրող
Սոխակեր  սկյբունքային
Սոսկալի սնոտիապաշտ
Սառը  սողացող
Սև  ստոր
Սողուններիդ  սնաբան8յուններով
Սնվող  սինլքքորներդ
Սակավաժպիտ   սմբակավոր
Սրիկաներիդ  սաստիկ
Սանգաստանքին   սանձարձակ
Սարքած  սպառնալիքներին  ու
Սին  սաքափաթանքներին

Wednesday, January 9, 2019

Խորհրդավոր   խավար
Խոռոչում  խուճուճատեսք
Խաս   խոնավ
Խիտ   խնկագույն
Խոկ  խելքն է
Խցկված՝  խելոք

Friday, January 4, 2019

Բուռն  բռնկված
Բորբոքուն  բոցկլտուն
Բոցից  բարկացայտ
Բազմաբազում   բոցեղեն
Բազմաշող   բոցացայտ
Բիզ-բիզ  բոսորագույն
Բոցածին  բծավոր
Բեղիկավոր  բթամիտ
Բզեզանման  բոցաթռիչք 
Բյուրասփյուռ  բորբ
Բորբոքուն  բոցավառված
Բոցիկներն են բարձրանալով
Բախվում   բացօթյա
Բն8յանը՝ ու բոլորն էլ
Բնավ՝  բնաջնջվում …