Sunday, January 26, 2020

Շաբաթ էր ու  շատ շոգ.
Շաղգամասեր  շատակերս
Շուտ-շուտ   շուկա էի
Շտապում   շագարահամ  շաղգամի. ու
Շատ  շոգից  թե,
Շատ շտապելուց
Շոգահար  շոգետանջ
Շնչառ8յունս   շնչարգելված
Շիկնել  ու  շնչահատ
Շշմել  ու շվարել
Շաղվվել ու շփոթված
Շշառագունած  շիկացած
Շրթունքներրով  շնչահեվ
Շտապօգն8յուն էի շշնջում  ՝ երբ
Շրջակայքի   շենքի
Շշինարարներից  շիկահեր
Շվշվախոս  շեղատամ
Շավարշը՝  շտապեց
Շնչահտիս  շտապօգն8յան ու
Շփոթահարիս   շնչափողը
Շշտապ ու շուտ- շուտ շփելով
Շարունակաբար   շշնջում  ու
Շշուկով  շեշտում,  որ
Շշուտափույթ   շարունակեմ
Շնչել.  շփոթվածս ու
Շլմորս՝  շարունակեցի շնչել ու
Շատ  շուտով
Շոշափելի   շտկված
Շնչում էի  շնչարգեվածս  ու
Շատ  շոյված  ու
Շնորհապարտ  էի  շինարար
Շավարշին  որի  շնորհիվ է, որ
Շնչավորներիդ  շարքերում  եմ
Շիտակ  շնչառ8յամբ
Շարժունս՝  շնչող

Thursday, January 16, 2020


Շիֆոնե  շրջազգեստով,
Շրթնաներկոտ  շրթունքներով,,
Շքանշանակիր  շերամաբուծուհի
Շուշանիկը՝  շրջում  էր,
Շոգ  շերամանոցի
Շերամասեղանների շուրջը,
Շարունակաբար,  շոշափելով
Շորորվող,  շշմած,  շերամներին։

Sunday, January 12, 2020

Ճայագույն  ճապոնական
Ճակնդեղահան   ճակնդեղակոմբայնի
Ճկուն  ճանկանիվներով
Ճարպկորեն  ճանկված
Ճանկռոտված  ճերմակ
Ճակնդեղները՝ ճամփվում էին
Ճակնդեղագործարան ՝ ճարտար
Ճակնդեղագործների ճշգրիտ
Ճմլոցների  ճխլտոցների  ու
Ճզմոցների  ճակատամարտով.
Ճակնդեղը՝  ճակնդեղաշաքարեցնելու
Ճարտարագյուտ  ճերմակ  ճաշակելիքի