Thursday, December 31, 2020

 Նարեկից  է նրբողյալը

Նրբազգաց  նրբանկատ

Նախապատվելի  նրբակիրթ

Նրբադատ.  նախագուշակը

Նախօրոք  նրբաբնույթ

Նվիրվածությամբ  նպատամտադրված

Նախաչգուշացնող՝  նվազեցնողը ու

Նեցուկը  նսեմ՝  նվազի

Նեղսրտված՝  նժդեհի

Նվաղկոտ՝  նվաստի

Նեղված  նահանջող…

Նրան  են  նաև

Նրանք  որ  նենգ են

Նեղսիրտ՝   նանրախոս

Նեղհոգի՝  նեղմիտ

Նվաստամիտ   նյութապաշտ…

Նրան  են  նույնի՜սկ

Նեռով  ներշնչված

Նրան  նմանվող  ներհակ

Նզովյալները  նողկանք…

Նա՝ Նարեկն է՜

Նշանավոր  ներքնասևեռուն

Ներուժով  ներամփոփ

Նախաձեռնողը՝ ու  նուրբ

Նվիրվածությամբ  նախախնամորեն

Նվիրագործը՝  նրբազգաց

Նորաշեն   նորանոր

Նկրտումների  ներազդեցությունների

Ներշնչողը.  ներողամտությունների….

Նպատակամետ՝  նվերները

Նրբանկատորեն   նվիրաբերողը…

Նա  նավաբեկ

Նավերի  նավահանգիստ  նավարկող

Նպակադրված  նավապետ՝ Նարեկն է  

Thursday, December 24, 2020

 «Հեղափոխականները»...

 

Հայերիս՝ հատուկ

Համաժողվրդական հիասթափեցնող,

Հանդիմական, հեգնական,

Հակակրանքի, հաղթական

Հայացքներից ու հայտարար8յուններից.

Հուշտռիկ, հոտած

Հիմար։ համառ,

Հանդուգն  հոխորտացող

Հիվանդագին,  հակահայկական,

Հակահեղափոխական,հակապետական

Հիվանդագին՝«հեղափոխ8յուն»

Հրահրող  հոգնած

Հի՛ն  հոտած՝  հավերի՛

Հիասթափված  հուսախաբված

Հերթական  «հավաք, հավաքույթը»

Հապճեպ  հանգչեց

Հին  հարազատ

Հրաշք՝ հրապարակում...

Հեռացե՛ք հիվա՛դ՝ հրեշներ...

Sunday, December 13, 2020

 Մենության   մեջ

Մեն-մենակ  մնալով

Միշտ  մշտաշատ

Մտքային  մրրիկներով

Մրրկածուփ  մթագնած

Մտատանջող  մութ

Մեգ  մտքերս են

Մշտապես  մանվում

Մեկ-մեկու  մռայլ  մանվածքով ու

Մեծածավալ  մեծանալով

Մթագնում  մեղկ

Մտքիս  մտածելակերպը.

Մշտաբուխ  մշտատև

Մոլագար  մոլեգնությամբ…

Մերթ՝ մոլորեցնող

Մոլեռանդաբար  մոխրանում  միանգամից,

Մերթ՝  միտումնավոր մենամարտում

Մտքային մաղձոտ  մարտերում,

Մերթ՝ մեկըդմիշտ  մոռացվում…

Մերթ՝  մնում

Մշտապես,  մնայուն,  մշտաբորբոք,

Միշտ  մորմոքող,

Մռայլ , մտապատրանքներով ու

Մտամոլոր մտահոգիչ

Մղկտացնող   մտածմունքներիս

Մղձավանջոտ  մտատանջող        

Մրմռացնող  մտրակներով

Մոլեռանդորեն   մտրակված՝

Մշտապես   մնում

Մրրկահույզ  մեղկ

Մշրված մտքային

Մեծ   մարած

Մեղավոր  մոխրակույտի

Մոռացվող   մրուրում…