Sunday, December 13, 2020

 Մենության   մեջ

Մեն-մենակ  մնալով

Միշտ  մշտաշատ

Մտքային  մրրիկներով

Մրրկածուփ  մթագնած

Մտատանջող  մութ

Մեգ  մտքերս են

Մշտապես  մանվում

Մեկ-մեկու  մռայլ  մանվածքով ու

Մեծածավալ  մեծանալով

Մթագնում  մեղկ

Մտքիս  մտածելակերպը.

Մշտաբուխ  մշտատև

Մոլագար  մոլեգնությամբ…

Մերթ՝ մոլորեցնող

Մոլեռանդաբար  մոխրանում  միանգամից,

Մերթ՝  միտումնավոր մենամարտում

Մտքային մաղձոտ  մարտերում,

Մերթ՝ մեկըդմիշտ  մոռացվում…

Մերթ՝  մնում

Մշտապես,  մնայուն,  մշտաբորբոք,

Միշտ  մորմոքող,

Մռայլ , մտապատրանքներով ու

Մտամոլոր մտահոգիչ

Մղկտացնող   մտածմունքներիս

Մղձավանջոտ  մտատանջող        

Մրմռացնող  մտրակներով

Մոլեռանդորեն   մտրակված՝

Մշտապես   մնում

Մրրկահույզ  մեղկ

Մշրված մտքային

Մեծ   մարած

Մեղավոր  մոխրակույտի

Մոռացվող   մրուրում…

No comments:

Post a Comment