Tuesday, October 24, 2017

Իբնե ու իսկզբանե
Իսպառ իրավ
Իրոք ու իսկույն
Իսկապես   իբրեւ
Իսկակա՞ն  Է  իրականը.
Իրագործվող  իրադարձ8յունների
Իրարահարաբերական  իրավացի
Իմաստավորված  իրարահաջորդ
Ինքնուրույն  իրական8յան
Իրականացվող. իրեղեն՝  իրարանցումներում...

Tuesday, October 17, 2017

Անպատված  արժանապատվ8յան
Անպատասխան  ապտակի
Անուժ8յան  անկարող8յան
Աններելի  անմարդկային
Արտասովոր  արատավոր
Աղետի  ամենօրյա
Արձագանքող  անհաճելի.
Ադամանդափայլ  անմահական
Ամպածածք  անհասանելի
Անկրկնելի  անդրին  Է  Արարատը.
Առհամարված  Ազգի՛ս ու
Անհոգ  անտարբեր
Աշխարհի «անտես»
Աչքերի՝ առջեվ...    

Thursday, October 12, 2017

Խալ-խալ   խայտանախշ
Խանձված   խեժերանգ
Խունացած.  խազալաթափն  էր
Խորհրդավոր  խայտապար
Խաղալով   խառնված
Խրվում    խորտակվում.
Խարսխվելով   խարտյաշ
Խնկագույն   խոտածածք
ՙՙ Խնամքով ՚՚   խճճված
Խավաբարդ  խշշխուն
Խամրող  խայտաբղետ
Խոշյուն   խարխուր                
Խառնափնթոր՝   խրախճանքին...

Sunday, October 8, 2017

Ցի – ցի  վերցրեցի  ու
Վաղուցվա  վարունգասեր
Վրացահայ  վարսավիր
Վաղինակի վերհիշած վերհուշանքը
Վերամշակելով   վերջնականապես
Վճռեցի  վերաշարադրել
Վը-ատառ  վատահամբավ
Վրդոհ6ուչից  վարմունքը
 6-ը  վես
Վտիտ  վարսառատ
Վիճաբանող  վրացիների
6-ն  էլ  վաղու՛ց  
Վաճառականներ վարունգի, որ
6օօ  վաղահաս
Վարունգ  վերցրած
Վճռեցին  վերավաճառել
Վարունգասերներին`  Վանձորի  ու
Վարունգի  վաճառքը
Վերջապաս  վերջացնելով
6-ն  էլ  վերադարձան  վրացաշատ
Վրաստանը  վաղեմի՝  
Վաստակածից  վճարելով.
Վերցրած  վաշխը
Վատահամբավ   վարսազուրկ   
Վաշխառուներին  վրաստանցի ու
Վերջնականապես   վատնելով
Վերջացրին  վաստակածը՝
Վարդերես  վարսագեղ
Վատ  վարքագծով
Վրանբաց  վժվժան
Վրացուհիների  վրա
Վատահամբավ  վավաշոտ…
6-ն էլ  վարակվելով
Վեներական  վատթարագույնս
Վտանգավոր   վատախտով ՝
6-ն  էլ վաղ  վախճանվելով
Վավաշանքից  վաստակած՝
Վատ   վարակից…