Friday, June 23, 2017

Մեր մարդկային
Մսեղեն մեղքաշատ
Մեղկ մարմնով
Միշտ  մենակյաց
Մենք մահվանը
Մոտ մահացնոր
Մեծ մաքուր
Մետաղյա մահճում
Մեր  մահաքրտինք
Մարող մարմնով ու
Մոլորված մտքի
Մահ մտորումներով
Մղձավանջային  մշուշոտ
Մրրիկներից  մոլորաթափառ
Մեղսամակարդ  մահադալուկ
Մեն ու մոլոր
Մահասարսուռ մռայլադեմ
Մարդասպան  մորթապաշտներս՝
Մի առ մի
Մտաբերելով  մեր
Մեղսոտ  մեղքերը՝
Մտահույզ  մտամոլոր
Մեր մոտակա
Մեգ  մայրամուտի
Մահ`  մշտնջենեկան8յան
Մոխրակույտ  մռայլատեսք
Մեծ մուտքի մոտ
Մտահոգված  մահադողդոջ.
Մենք  մեղքերի
Մոլորյալ մեղքաշատ
Մշակներս  մերժելի
Միշտ` մտահոգված
Մեր  մոտակայքում
Միշտ`  մոլագար
Միշտ`  մահվան
Մոլեռանդ8յամբ  մտադրված
Միշտ`  մտահոգ
Միշտ`  մերկացած
Մեծ  մաշված
Մահացու մեծազոր
Մարդատյաց  մահվան  մանգաղից.
Մուրացկանաձև  մեղկաձայն
Մահաբառաչ  մեր
Մուրող  մարմանջով
Մեր  մեղան ենք
Միշտ մուրում
Մեծն  Մարդարարից  ու
Միշտ էլ մերժվում  ենք
Մեր  Մարդաստեղծից
Մենք`   մեղավորներս
Մե՛ղա  մեզ …


Tuesday, June 20, 2017

Կանխամտածված  կանխատեսված
Կանխագուշակելի   կանխատրամադրված8յուններից  են
Կախված  կռահելի
Կարևոր կանխորոշումների
Կուռ կապոցից
Կազմված  կյանքի
Կեց8յան կաց8յունը
Կողմնորոշող կատարյալ
Կրակոտ  կորովով
Կենսունակ  կենվորներիս՝
Կշռադատված  կայուն
Կեցվածքով  կարգ ու կանոններով՝
Կառուցելու  կերտելու ու
Կատարելագործելու  կազմակերպված
Կողմնորոշված  կառավարման
Կարգապահ   կարող8յունները՝
Կարճժամկետ  կենսունակ կյանքում
Կամ՝  կուրացած
Կաշկանդված  կասկածեամտ8յան
Կամազուրկ  կարճատս8յամբ
Կործանարար  կրքերից
Կողոպտված՝ կամովին 
Կղզիանալով   կողպվելու ու
Կաղալով  կործանելու.
Կարճատև  կյանք՝  կոչվածը

Monday, June 12, 2017

Հավիտենական  հավատարմ8յան
Համերաշխ8յան  հաշտ8յան
Հաղթանակի   հարատեվ8յունը՝
Հիացական  համոզմունքների
Հոյակապ՝  հաճույք  Է...

Thursday, June 8, 2017

Բակունցեց   բակում
Բակլաից  բացի.
Բամիա էլ էր բուսնում...

Saturday, June 3, 2017

Մահացած  մեղսոտ
Մեղսատանջի  մեջ.
Մեղք  մեղքերն  էլ
Մեկտեղ՝  մեռան…