Friday, March 29, 2019

Գեր   գերագույն
Գերապանծ  գովաբանյալ
Գերհարգարժան  գոյարար
Գերհզոր   գերազանց8յան
Գերապետի՛դ  գերագահ
Գերբնական   գոյարար8յամբ
Գոյացած  ու գոյ8յունում
Գոյավոր  գոհ
Գոյեղեն  գոյս.
Գաթայասեր  գրաճանաչ
Գրագետ   գ-ըատառ
Գրականով  գովասանքներիս
Գովեստով  գոտեպնդված
Գերփ8աջանորեն  գերագույնս
Գնահատելով  գովաբանում
Գովերգում  եմ  գոռ  գովելի
Գովարժանիդ  գերասքանչ
Գովեստարժան, որ գոյացրածդ
Գերհրաշք  գոյ8յունում 
Գտնվելով  գոյակցական
Գոյ8յամբս  գոյակիցն  եմ
Գոյացրածդ  գոյ8յունում
Գտնվելու  գոյակիցներովս.
Գոյատեվման  գոյամիջոցներովս  ու
Գաղափարական   գազանայի՛ն
Գոտեմարտներում  գոյատևելով
Գոյափոխվելով   գրավիչ
Գոյարանիդ   գայթակղիչ
Գայթակղ8յուններով   գայթված ու
Գրեթե   գոյ8յանս
Գագաթնակետին  գտնվելով…
Գերազանց  գիտեմ ու
Գիտակցում եմ  որ գոյեղենապես
Գոյ8յունից  գրգռված
Գերհոգնած. գոյ8յանս
Գահի  գագաթից
Գոյազրկվելով  գահավիժելով
Գլխաբաց   գոսացած
Գեշ   գունատ
Գարշելիս   գերեզմանվելու եմ
Գետնափոր  գոց  
Գուբս՝  գերազմանաթաղ
Գերեզմանավորս՝ գերհավետ
Գտնվելու  գերեզմանակիցներովս՝
Գոյ8յունից   գնացյա՛լ

Saturday, March 16, 2019

Կ Ա Ր Ո Տ

Կարոտը  կարծես
Կարիք  կաթոգին
Կուտակվող  կսկիծ
Կալանավորված  կամեցող8յուն
Կորցրած  կղզի
Կոտրված  կամուրջ
Կտրված  կապ
Կորած  կածան
Կայուն  կանգառ
Կամավոր  կորած
Կաղ՝ կապավոր...
Կասեցված  կառաչ
Կաշկանդված  կանչ
Կողպված  կայարան
Կողոպտված  կալվածք
Կածանազուրկ  կիրճ
Կրկնվող  կրակաերթ
Կսկծալի  կրկուտ
Կիսավարտ  կտավ
Կոտրված  կողմնացույց
Կանխահոժար  կաշկանդված8յուն
Կալանքազերծ  կալանավոր
Կանխամտածված  կանխատես8յուն
Կանխապայմանավորված  կանխապատճար...
Կիսատ  կտակ
Կրկնապատկվող  կական
Կազմալույծ  կանգուն8յուն
Կազմատված  կառուցվածք
Կրկնապատկվող՝  կախարդանք
Կայուն  կամակոր8յուն
Կամահոժար  կալանք
Կանխավճռված  կանխարգելում
Կանխահոժար  կաշկանդված8յուն
Կարկամեցնող  կարճամտ8յուն
Կենսազուրկ  կեցվածք...

Sunday, March 10, 2019

Ծեր  ծուռումուռ
Ծառերի  ծակուծուկում
Ծածուկ  ծպտված
Ծղրիդներնն են ծավալուն
Ծանոթ  ծեսով  ծղրտում
Ծղրտոցով  ծղրտուն     

Wednesday, March 6, 2019


Մեղվանոցի  միամիտ,
Մաքրասեր  մեղուները՝
Մզմզալով  մաքրում էին,
Մոռացկոտ  մեղվապահի`
Մեղրոտված  մատները։

Friday, March 1, 2019

Գունզգույն  գեղեցիկ
Գորգեր  գործելով է
Գալիս  գարունը
Գյուղե-գյուղ  գարնանաբույր
Գարնակներ  գլորելով
Գարնանականչ  գեղատարած. 
Գ8  գեղեցիկ
Գորովասփյուռ  գգվանքով
Գրկելով  գոյ8յանը…