Monday, April 18, 2022

                ԱՊՐԻԼ  24…    

 

- Ապրիլ  էր   արյուն  էր   արել…

Աստված  իմ  անկեղծ

Ատում եմ  այս

Ապրիլ  ամիսը…

Անպատված ազգիս

Արյունալի  անցիալը

Արթնացնող այս

Անիծված   ամիսը…

Արյունառուշտ  արնախումների

Անկասելի  անմարդկային

Անզուգական  անխղճությունների

Ամեհի  արհավիրքի

Այս արնադավ  ապրիլը…

Այս  աշխարհի

Անամոթ   անհոգ

Ազգերի  աններելի   անտարբեր8յունը

Ավելորդ  անգամ ահազանգող ու

Ազնիվ  ազգիս  անարգել 

Անվայել  անարգանքի

Այս  անցանկալի  ապրիլը…

Անարձագանք  աղոթքների

Անաստված ու անպավեն  

Անողոք   անգութ ու

Անողորմ  այս   ամիսը…

- Ապրիլ ա  արտասունք ա  արել…

 

Ամեն  ապրիլ

Ավաղ  դեռ  առատ

Արտասունքի   ամիսա    … 

Monday, April 11, 2022

 Ցածահոգի  ցասկոտ

Ցնորախոս  ցանցառամիտ  է

Ցարը՝  ցածրահասակ.

Ցանկապատառ   ցայտուն

Ցանցառ  ցասմալիր

Ցոփական  ցեցը

Ցինիկ  ցռան  ցիռ

Ցեխոտվաց  ցատկամուկը

Ցնդած  ցնորված

Ցերբե՛րը՝  ցասկոտ

Ցնորք  ցնորմունքներով

Ցնցող  ցնորքում

Ցոփաբերան՝  ցուցամոլ...