Sunday, July 28, 2013



                          
Եթե մենք` դեռ ողջ.  մարդկային արարածներս   մեր յուրաքանչյուր հանգուցիալ  հարազատի  հիշատակը  հավերժացնելու համար  հրաժարվենք   գերազմանապաշտական  գեր ծախսերի աննպատակ վատնումից  և երեք կամ ավելի ծառեր ՝ (պտղատու կամ ոչ)  տնկենք մեր շիրիմատեղին, ապա անօգուտ ու ժամանակի հետ  վերացող գերեզմանոցները  կվերածենք (Ի հարգանս  հարազատների հիշատակի) օգտակար   հիշատակայգիների, իսկ Բնության նվիրած՝  բերքահավաքներով էլ  կհոգանք  որբանոցների  ծերանոցների  ու անապահով ընտանիքների  անհամար հոգսերը …
Թող որ  յուրաքանչյուր դեռ ոչ հանգուցնալներս՝  որոշենք թե որ ծարատեսակն ենք ցանկանում  սնուցել մեր  հումուսվող  վիճակով…  ես անձամբ  կգերադասեի՝  ընկույզենին…     մեր ազգի այս արարքը  մեզ աներևակայելի  պատիվ ու հարգանք կբերի ողջ երկրագնդով մեկ՝ բարի սկիզբ…

Հ.Գ.
Հավանության և Համաձայնության  դեպքում՝  Խնդրվում  է Տարածել  Սույն  Միտքը...



                             Հարգանքներով ՝ Վանեցի  Հուլիս  2013 Ն.Յ. Ն.Յ.

Wednesday, July 24, 2013

Համայն  հայ
Հուզված  հասարակ
Հասարակությունը՝  համառությամբ
Համախմբված   հրաժարվում է հրամցնել
Հավելյալ  50
Համապատասխան  հաբրգած
Հափշտակող  հարստահարողներին…

Հիմիկվա հրամայված   150-ին՝
Հրամցնենք՝  հին  100-ը… հը՞     

Monday, July 22, 2013


Մեր մարդկային
Մսեղեն մեղքաշատ
Մեղկ մարմնով
Միշտ մենակյաց
Մենք մահվանը
Մոտ մահացնոր
Մեծ մաքուր
Մետաղյա մահճում
Մեր մահաքրտինք
Մարող մարմնով ու
Մոլորված մտքի
Մահ մտորումներով
Մղձավանջային մշուշոտ
Մրրիկներից  մոլորաթափառ
Մեղսամակարդ մահադալուկ
Մեն ու մոլոր
Մահասարսուռ մռայլադեմ
Մարդասպան մորթապաշտներս՝
Մի առ մի
Մտաբերելով մեր
Մեղսոտ մեղքերը՝
Մտահույզ  մտամոլոր
Մեր մոտակա
Մեգ մայրամուտի
Մահ  մշտնջենեկան8յան
Մոխրակույտ  մռայլատեսք
Մեծ մուտքի մոտ՝
Մտահոգված  մահադողդոջ՝
Մե՜նք  մեղքերի
Մոլորյալ մեղքաշատ
Մշակներս  մերժելի
Միշտ մտահոգված
Մեր  մոտակայքում
Միշտ  մոլագար
Միշտ  մահվան
Մոլեռանդ8յամբ  մտադրված
Միշտ  մտահոգ
Միշտ  մերկացած
Մեծ  մաշված
Մահացու մեծազոր
Մարդատյաց  մահվան  մանգաղից՝
Մուրացկանաձև մեղկաձայն
Մահաբառաչ  մեր
Մուրող  մարմանջով
Մեր  մեղան ենք
Միշտ մուրում՝
Մեծն  Մարդարարից  ու
Միշտ էլ մերժվում  ենք
Մեր  Մարդաստեղծից`
Մենք   մեղավորներս

Մե՛ղա  մեզ …

Wednesday, July 17, 2013

Սպիտակահագուստ  սոսեհասակ
Սիրունագեղ  սլացիկ
Սարսռազդու  սարսափատեսք
Սուսերամարտի  սաղավարտներով
Սուսերամերկ  սրածայր
Սնդիկագույն  սուր   սարսուռ
Սուսերներով  սուսերազեն.
Սրաձայն  սուսերամարտող
Սրտապիդ  սրագոչ
Սիրունագեղ  սրտեղ
Սրընթաց  սուսերամարտիկները՝
Սանձազերծ  սահուն
Սրամտորեն  սրավազ
Սպառնացայտ  սուսերախաղով՝
Սուսերամարտում  են  սպիտակ
Ստվերազուրկ  սիրուն  սրահում, իսկ
Սառնաշունչ  սեվեռուն
Սրտապնդող  սուսերամար10երները`
Սրտանց   սրտատրոփ
Սրտացունց  սրտաճաք
Սրտահույզ  սիրալիր
Ստիպված  սպասում  են.
Սրտաթրթիռ  սրտմտած
Սրտապատառ  սրտահեվ   
Սուսուփուս  ու   սսկված…
                                                     

Tuesday, July 9, 2013


Միանգամ  մե՜ր
Միակ  մարդաբնակ
Մոծակաշատ մայր
Մոլորակի  միլիարդավոր
Մոծակների   միջից
Մի  մեծ  միամիտ
Միասեռ  միաչքանի
Մերկ  մարդատյաց
Մենավոր  մոծակ՝
Մայրամուտի  մոտ
Մթնաշաղին  մտադրվված
Մթասքող մեծ մութ
Միջանցքով  մրկաթև
Մտածկոտ  մոտենալով
Մետաղյա մահճակալիս ու
Մարմնիս  մաշկաբույրից
Մթագնա՜ծ    միտումնավոր
Մտածածին  մտազբաղ
Մազապատ   մարմնիս
Մակերեսով  մագլցելով
Մտադրված  միանգամից
Մոծակային  մոլեռանդությամբ
Մահարշավ  մխրճվելով  մարմնեղիս
Մերկ  մաշկի
Մազանոթի  միջից
Մեխանման  մռութի
Մերկացրած  միկրոսկոպիկ
Մխկտացնող մահակիր  մոծակախայթը
Մարտաշունչ  մխրճեց
Միամիտ  մրգասերիս
Մսի   մեջ  միանգամից
Մարմնիս  մեջ  մղելով
Մորթող  մորմոքող  մզմզացնող
Մռմռացնող  մղկտացնող
Մահասփյուռ  մալերիատարած
Մարդավնաս  մռու
Մեծաքանակ մոծակաթույնը  ու
Մեծամտորեն  մոռանալով 
Մտազբաղ  մնաց  մաշկիս  երբ
Մատիս  մկանային
Մտածված  միտումնավոր  մահապատիժ
Մտրակոցից  մշտապես
Մեկըմդմիշտ  մահապատժվելով
Միացավ  մինչ այդ
Մոծակախայթ  մարդկությունից
Մահաջնջված   միլիարդավոր 
Մուրազախափան    մոծակներին…   

Thursday, July 4, 2013

Վանեցու Նույնատառիկները

Չափահաս  չբեր
Չիբանոտ  չհավան
Չանգռոտված  չոքերը
Չռած  չամչագույն
Չլած  չստերով
Չեչոտ  չխոսկան
Չինուհի   Չէ-Չաղ-Չեմ-ը՝
Չնայած   չուզենալուն
Չեմուչումով   չարաչար
Չարադեմ   չարչարվում էր
Չանչերից   չամչահանել

Չոր  չամիչները…