Wednesday, July 17, 2013

Սպիտակահագուստ  սոսեհասակ
Սիրունագեղ  սլացիկ
Սարսռազդու  սարսափատեսք
Սուսերամարտի  սաղավարտներով
Սուսերամերկ  սրածայր
Սնդիկագույն  սուր   սարսուռ
Սուսերներով  սուսերազեն.
Սրաձայն  սուսերամարտող
Սրտապիդ  սրագոչ
Սիրունագեղ  սրտեղ
Սրընթաց  սուսերամարտիկները՝
Սանձազերծ  սահուն
Սրամտորեն  սրավազ
Սպառնացայտ  սուսերախաղով՝
Սուսերամարտում  են  սպիտակ
Ստվերազուրկ  սիրուն  սրահում, իսկ
Սառնաշունչ  սեվեռուն
Սրտապնդող  սուսերամար10երները`
Սրտանց   սրտատրոփ
Սրտացունց  սրտաճաք
Սրտահույզ  սիրալիր
Ստիպված  սպասում  են.
Սրտաթրթիռ  սրտմտած
Սրտապատառ  սրտահեվ   
Սուսուփուս  ու   սսկված…
                                                     

No comments:

Post a Comment