Monday, July 22, 2013


Մեր մարդկային
Մսեղեն մեղքաշատ
Մեղկ մարմնով
Միշտ մենակյաց
Մենք մահվանը
Մոտ մահացնոր
Մեծ մաքուր
Մետաղյա մահճում
Մեր մահաքրտինք
Մարող մարմնով ու
Մոլորված մտքի
Մահ մտորումներով
Մղձավանջային մշուշոտ
Մրրիկներից  մոլորաթափառ
Մեղսամակարդ մահադալուկ
Մեն ու մոլոր
Մահասարսուռ մռայլադեմ
Մարդասպան մորթապաշտներս՝
Մի առ մի
Մտաբերելով մեր
Մեղսոտ մեղքերը՝
Մտահույզ  մտամոլոր
Մեր մոտակա
Մեգ մայրամուտի
Մահ  մշտնջենեկան8յան
Մոխրակույտ  մռայլատեսք
Մեծ մուտքի մոտ՝
Մտահոգված  մահադողդոջ՝
Մե՜նք  մեղքերի
Մոլորյալ մեղքաշատ
Մշակներս  մերժելի
Միշտ մտահոգված
Մեր  մոտակայքում
Միշտ  մոլագար
Միշտ  մահվան
Մոլեռանդ8յամբ  մտադրված
Միշտ  մտահոգ
Միշտ  մերկացած
Մեծ  մաշված
Մահացու մեծազոր
Մարդատյաց  մահվան  մանգաղից՝
Մուրացկանաձև մեղկաձայն
Մահաբառաչ  մեր
Մուրող  մարմանջով
Մեր  մեղան ենք
Միշտ մուրում՝
Մեծն  Մարդարարից  ու
Միշտ էլ մերժվում  ենք
Մեր  Մարդաստեղծից`
Մենք   մեղավորներս

Մե՛ղա  մեզ …

No comments:

Post a Comment