Monday, February 25, 2019


Նորարարական  նկարելաոճով
Նոր  նկարված
Նրբաճաշակ  նռների
Նկարը  նրբանկատելիորեն
Ներկայացնողը՝ նկատեց, որ
Նկարչասրահում  նկարին
Նայող  նկարիչները
Նոթոտ ու ներքուստ
Նախանձաբեկ  էին  նորելուկ
Նկարիչի  նկատմամբ

Tuesday, February 19, 2019

Թագավոր Էր Թումանյանը
Թովչագեղ  թախծադեմ
Թախծանուշ թանկարժեք
Թավշաերազ  թարմաբյուր
Թափանցամիտ   թաքնախորհուրդ
Թևավոր թելադրանքներով  թանկագին…
Թեվ ու թիկունք՝  թիկնապահն էր
Թույլերին   թշվառներին թափառական…
Թուր ու թվանք՝  թերահավատ
Թշնամուն    թերմացք   

Monday, February 18, 2019

Թաղը՝
Թաղապետին.
Թաղում էլ
Թաղեց

Saturday, February 9, 2019


Թանկարժեք   թագերով
Թավշյա  թագավորական
Թիկնաթոռներում  թմրած
Թիկնած  թերահոգ
Թագավորների  թյուրիմաց
Թերահավատ  թելադրանքներով ու
Թույնաժպիտ  թույլատրվ8յամբ  են
Թնդում.  թան
Թաքուն  թաքստոցներում
Թաքնված   թշնամացած`
Թշնամիներիս  թեք
Թուջաձույլ  թեժ
Թափով  թնդանոթները՝
Թնդաձայն  թմբկահար8յամբ
Թույն  թախիծ  
Թշվառանք   թքելով ու  
Թնդանոթափողերի   թնդյունի
Թեժ  թոհուբոհում
Թափթփված  թափուր
Թխսերը   թողած
Թույ   թափահարող
Թևերով  թյուրաշարժ
Թեքթեքված  թփից-թուփ 
Թռչող  թափառական
Թշվառ թռչուններով,
Թնդյունների  թոհուբոհում
Թերհավատորեն   թավշյա
Թեթև    թեվերը   թափահարող
Թրթռուն  թիթեռնիկներով ու
Թավահեր  թարմ  թնդանոթամիս
Թշվառներիս  թաղող ՝
Թախծոտ  թասուն 
Թաղման  թառանչող
Թալկացած  թառամած
Թրթշնած  թոնթորան
Թխպոտ  թափորներով...

Saturday, February 2, 2019


Մի մկանոտ
Մրջնատյաց   մսակեր
Մաղձոտ  մարդ
Միջօրեին  մռթմռթալով
Միտումնավոր   միզելով
Մտրակում էր  մոտակա
Մայթեզրին  մշտազբաղ
Միամիտ  մրջնախմբի
Մրջուններին`  մեջքից…