Thursday, March 29, 2018

Խամրած  խավարած
Խեղճացած  խղճով
Խորամանկ  խաբեբաս.
Խղճահար  խարխափելով
Խարսխ6ի. խավարամտ8յան  
Խոր՝ խառնաշփոթում...     

Sunday, March 25, 2018


Ոգեշնչված  ու ոգեպնդվաց
Որոշ  ողջունելի
Ոգեշեն   ոգեպարար
Ոգևառ  ոգեշահ
Ոգևորող  որոշումներով
Ոգևորված  ոգեսերս
Որոշել էի  որ
Ողորմագթ8յամբ  ու ողոքանքով
Ողջունելու եմ  ողջ  ոգեկիրներիդ
Որպես  ողջախոհ
Ողջունելիների  ողջ8յուն  ոգեմաղթելով
Որոշակի  ոմանցդ, բայց
Ոտնահարելով    որոշումս
Որոշեցի  ո՛չ  ողջունել
Որակազուրկ  ողնաշարազուրկներիդ
Որովհետև  ոխակալ
Ոճրագործներ  ու ոչինչ  ու
Ոչնչություններ  եք ոմանքդ
Ողորմելի  ոգեկորույս
Ոջլոտ  ու  ոչ ու փուչ
Որակազուրկ  ոգեպատիր


Wednesday, March 21, 2018

Դեռ  դղրդում է  դարը
Դժնդակ   դրուժան
Դիզելով  դավեր
Դժբախտ8յուն  դառը՝ դարդ..
Դիմադրելով՝  դեգերելով
Դեռևս  դիմանում ենք 
Դժբախտներս   դիմացկուն
Դժնի  դարի
Դաժան   դառն
Դժվարին   դավերին .
Դեղձասեր   դրախտասերներս
Դաժան  դռնբա՜ց
Դժոխքին`  դիտմամբ  դատապարտված
Դժգոհ  դամբուլակերներս
Դյուրազգաց  դժբախտ՝ դառնացած

Saturday, March 17, 2018


Գարունը  գյուղին
Գրկեց  գունզգույն
Գունագեղ գորգերի
Գեղեցիկ  գուրգուրանքով

Friday, March 9, 2018

Գարնանաշող   գարունքին

Գրքառատ  գրապահարաններով

Գեղեցիկ   գորգապատ

Գրադարանի   գորշագույն

Գրասեղանին  գամված

Գերագույն  գրավիչ

Գաղափարներով  գերված

Գերմանացի   գերզգայուն 

Գրականագետ  գիտուն

Գաղափարախոս  գովելի

Գեղարվեստագետ  գերագույն

Գեղագետ  գրող՝

Գյոթեն է  գրող

Գրիչով   գերմաներեն

Գրական  գովասանական

Գերող  գլուխգործոց

Գանձեր  գրում

Գիշերով՝  գծավոր

Գրպաններով  գիշերանոցով

Գույնզգույն  գործած

Գուլպաներով ու գեղեցիկ

Գորտագույն  գլխարկը՝

Գերխնդիրներով  գերբեռնված

Գանգրահեր  գլխին.

Գոհունակությամբ  գնահատելով

Գովվելով  ու գերադասելով

Գեղեցիկ  գրավիչ

Գարեջրի  գավաթով

Գերմանական գարեջուրը՝ ու

Գեր  գեղեցկադեմ

Գոգնոցավոր  գյուղացի

Գեղչկուհուց  գնված 

Գայթակղիչ գոճին՝ գետնախնձորներով



Friday, March 2, 2018

Գունզգույն  գեղեցիկ
Գորգեր  գործելով է
Գալիս  գարունը
Գյուղե-գյուղ  գարնանաբույր
Գարնակներ  գլորելով
Գարնանականչ  գեղատարած. 
Գ8  գեղեցիկ
Գորովասփյուռ  գգվանքով
Գրկելով  գոյ8յանը