Tuesday, November 25, 2014

Սպրդուն  սրտնեղված
Սևամորթ  ստրուկը՝
Սակավախոս   սառնասիրտ՝
Սպիտակամորթ   ստրկատիրոջ

Սոված   սեփականությունն էր…

Tuesday, November 18, 2014

Խիտ  խոզանակով
Խոշոր  խնչացող
Խոզին   խնամքով
Խոզանակող   խուճուճամազ
Խոզապահ  խնդումերես
Խորենը՝  խմած էր…                 

Saturday, November 15, 2014

ես  երևանցի
ելակասերս՝ երբեմն
երևակայում  եմ
երկարացրած՝  եղունգովս...

Tuesday, November 4, 2014

Սիբեխագույն  ստվերաշատ
Սենյակում  սպանախաերանգ
Սխտորանախշ   սփռոցով
Սեղանին   սեփական
Սիրուն  սուրճի
Սպասքով  սուսուփուս  սրճող
Սիսիանցի  սիրված
Սափրիչ սպիտակահեր
Սիրուն  սանրված
Սրամիտ  սուրքիթ
Սիսեռասեր  Սուքիասը՝
Սրտատրոփ  սպասում է
Սիցիլիական  ստեպղինագույն
Սերկեվիլանաշխ  սիրուն
Սափորով  սև  սալորահյ8ի  ու
Սմբուկագույն   սունկանախշ
Սկյուտեղով՝   սուր
Սերմաշատ   սիրած
Սեխի  սառչելուն
Սնդիկագույն   սառնարանում…