Tuesday, February 28, 2017

Անձրևաբեր  ամպերից
Առաձացած  աղմկաձայն
Ահարկու  ամպրոպաճայթի
Ահասաստ  աղմուկի
Արձագանքը  անդրադարձվելով
Արագ  անդարձ
Անվերադարձ  անհետացավ
Անհուն՝  անդորում

Sunday, February 26, 2017

Այժմ   ահա
Այստեղ  այսօր
Առաջին  անգամ
Ամենքիդ  ականջին
Առանձին – առանձին
Անկեղծ  ասում  եմ՝
Արթնանա՜նք  աստվածատրված
Արարածներս  աշխարհի, որ
Այսքան   անմարդկային
Անհավատալի   արյունարբու  արարքներով
Աղավաղում  այլանդակում
Անասնաբար  ապստամբելով
Ապականում  անպատվում  անարգում ենք
Աստծու  անունը  ու ավաղ
Ազգուշորեն  անխղճորեն
Անմարդավարի   անօրինաբար
Անվերականգնելի  ախտավորելով
Անարգել  ապիրատորեն
Ապերախտաբար  ապուշացած
Ապականում  ախտավորում  ենք
Ամենքիս   արժանացրած
Այս  անհավատալի 
Անկրկնելի  արարված
Աննման  աշխարհը, որ
Ամենքինս  է առժամանակ 
Ապրելու  ակնկալանքով… 

Thursday, February 23, 2017

Սու՛ս  սողում  է
Սառնարյուն  սև
Սարսափատես  սողունը
Սոսկալի   սոված
Սպիտակ  սոսափյուն

Սմբուլների  ստվերում

Thursday, February 16, 2017

Սուս  սահուն
Սպիտակ  սենյակի
Սեխագույն  սալիքներով
Սողալով ու սնդուս
Սյուներով  սահելով
Սարսռազդու  սակայն
Սանձված  ստեղծվածքը.
Սեփական  ստվերս  Էր՝  սևագույն…

Monday, February 13, 2017

Խարդախ   խաբեբայի
Խորամանկ   խաբկանքի
Խայծից  խաբվելով
Խարխափում  եմ  խճողվածս
Խարդավանքի   խոր
Խարխուլ  խավարում
Խառնախուճապ   խեղճացած
Խայտառակված՝  խափանված

Friday, February 10, 2017

Հիմա՝  համայն
Հայերիս  հայտնի
ՙՙՀայաշատ ՚՚  հարազատ
Հայրենիք  Հայաստանի
Համբերեզուկ  հարստահարված  հասարակ8յանը.
Հրամաններով  հրահանգված  հակատրամաբանական
Հիմար8յունները.  համառորեն ու
Հմտորեն  հրամցվում են
Հետաքրքիր  հետևողական
Համարակալված  հերթական8յամբ
Հնարված՝  հատուկ  համեմված
Հեռու  հեռանկարային
Հավանական  հանգամանքներով՝  հա՛  հղի.
Հետաձգվող  հաղթանակներին
Հասնելու  հեքիաթային
Հին   հանելուկային  հուսախաբեցնող  
Հարկադրական՝  հայտարար8յուններով…

Tuesday, February 7, 2017

Անկանգառ ժամանակն
Ամեն մի  վարյկան
Գալիս Է արագ  ու
Այժմյան  ներկայում
Իրեն  ցուցադրելով
Իսկույն  անհետանում .
Անդարձ  անցյալի
Անվերադարձ՝ ոչնչ8յունում... 

Saturday, February 4, 2017

Շախմատամրցումը շահած
Շուշանագույն շքեղ
Շիֆոնե շրջազգեստով
Շառագույն շրթնաներկոտ շրթունքներով
Շշիկահեր շնորհալի Շենավանցի
Շքեղիրա՛ն շախմատիստուհի
Շողիկ Շաքարյանը
Շատ-շատ շնորհակալ
Շփոթվաց ու շոյված էր
Շրջապատող շատամարդ
Շնորհքով շախմատասերների
Շռայլ շնորհավորանքներից...

Wednesday, February 1, 2017

Մոլեռանդորեն  մերժելով
Միզել մեր միջի
Մղկտացնող  մեզը.
Մենք  մտածված
Մորթում ենք  մեր
Մեզից  մեծացած ու
Մեզ մղկտացող
Մեղկ  միզափամփուշտին