Sunday, April 28, 2013

 Թմրամոլ8յունը՝  թանկարժեք
Թյուրիմաց8յունների  թնջուկ  է
Թշվառ8յան  թակարդ
Թուլամորթ8յան   թամբ  ու
Թվացող  թովչանքներով
 «Թռչող »  թմրած
Թուլակամ  թմրամոլին
Թունավորող  թշնամի 

Sunday, April 21, 2013


Մենք  մեր
Միակ մարդաբնակ
Մոլորակի  մարդկության 
Մեծամասնությունս՝  մոռացել  ենք
Մեր  մարդավայել
Մնալու   միակ  միտումը ու
Միտումնավոր  մխրճված ենք
Մարդատեցության  մռայլ  մղջավանջային
Մարդաոչնչացման  մոլուծքում ու
Մարդասպանություննների  միջազգային
Մրցավազքներում  մեկս –մեկին
Մշտապես  մեղադրելով
Մարդամերժ  մարդահալած
Մարդակործանման  մարդաչհավան
Մարդասպանների  մտածածին
Մեծամտացած  միություններում…
Մեր  մեռած
Մարդասպաններին՝  մարտիրոսներ  մեծարելով...

Sunday, April 14, 2013

Ցասկոտ   ցավից
Ցնորված  ցլամարտի
Ցուլի  ցից
Ցլակոտոշներից  ցայտող
Ցավը՝  ցց6
Ցուցամոլ  ցոփահագուստ
Ցլամարտիկի  ցավազգայուն  ցայգը՝
Ցրելով  ցուցամոլի
Ցնծ8յան   ցնորքը…

Monday, April 8, 2013

Թափթփված   թոզոտ
Թռչնատան   թեփածածկ
Թխսատեղի  թղթագույն
Թխսատակի  թաքցրած
Թխսաձվերին՝  թխսամայրն է
Թեթև  թմրած  թխսել...

Wednesday, April 3, 2013

Լայն  լավ
Լուսավորող  լուսարձակներով
Լուսավորված  լողավազանում.
Լավագույն  լողորդների
Լողամրցումին  լուռ
Լուրջ  լսողությունը
Լարած  լայնաթիկունք
Լաջվարդագույն  լողավարտիքով
Լղար  լողորդը՝
Լարվածությունից  լրջախոհ
Լպրծուն լեզվով
Լպստում էր լնդերքը
Լսելի  լմլմոցով…