Wednesday, September 22, 2021

      ԴԼԵՅԱՄԱՆ

 

Դլեյամա՛ն   դու

Դառնատանջ  դարդերի

Դեգ  դավադիր

Դժբախտությունների  դաժան

Դար  դարձար  դիվական…

Դլեյամա՛ն  դժական

Դշխեմ  դատավորիդ

Դժոխաշունչ  դառն

Դատավճռով  դյուրահավատ

Դրախտաստեղծներիս   դիտումնավոր

Դիտավորությամբ  դժբախտացնելով

Դատապարտեցիք   դժոխքի

Դանթեակա՛ն   ուր

Դաժանությունը  դավանող

Դանդալոշ  դառնաորոճող

Դրացի   դժնի  դահիճները

Դիվապետ  դիվահար

Դավասեր  դարչնամաշկ

Դարձվորակ  դժնագործ.

Դժպատեհ  դաժանությունների

Դառն  դրոշմն  էին  դիտմամբ

Դանդաղ  դաժանսիրտ

Դաժանությամբ  դաշյուններով

Դաղելով  դաղում

Դժվարամահ  դալուկ

Դեմքերին  դառնամահ

Դագաղազուրկ  դիակների

Դիվատանջ  դամբանազուրկ 

Դեսուդեն  դիզված…

Դլեյամա՛ն   դրախտն  էր

Դիտմամբ  դիտավորյալ

Դատարկվում  դառնալով

Դաժանատեսք  դառնակսկիծ

Դժոխք  դարանադավ…

Դլեյամա՛ն   դարավոր

Դավանանքն  էր  դատապարտված

Դժոխադատ  դերվիշների

Դժվարախոհ   դատավճռով  դառնաթաթավ…

Դլեյամա՛ն  դաժան

Դարի  դատողությունն էր

Դիտմամբ  դմրել ու

Դադարել   դիտավորյալ… ու

Դուք`   դիտողի

Դերում  էիք   դժոխքաբարք

Դարի  դատավորներդ

Դավաճան  դմակոտված.

Դիտավորյալ  դիտմամբ՝

Դանդաղելով  դատապարտել

Դիվային  դավադրությունները

Դրածո  դահիճների, որ

Դրվատվում  էին  դրդողներից

Դաժանասիրտ  դառնահայաց…

Դարն էր  դանդաղում

Դատապարտել  դատավճռով

Դահիճներին  դիվահանճար…

Դուք  դուքսերդ  դավակի՛ց

Դմակոտ  դիվանբաշի

Դժոխքի   դարպասի

Դեմ – դիմաց՝  դյութիչ

Դայլալող  դեղձանիկներով

Դռնապաներով  դուրեկան

Դղյակներից  դիտողի  դերում՝

Դիտում  էիք   դաժանությունները՝ դարի.

Դժբախտ  դյուրահավատներիս…

Դառնահեծեծ   դիմումները  դժկամաբար

Դժգոհ՝  դեն  դնելով… 

Դժնդակաբար դրժելով 

Դիվանախաղ  դերասան  դատարկաբանությամբ… 

Դաշնակցելով  դահիճներին դարձվոր

Դժմիտ   դժնդակ

Դժոխշունչ դժոխաբարք…

Դու՛ք  դարակից

Դժկամ  դավանակիցնե՛րդ

Դարիս  դժբախտությանը

Դիտելով  դեղնամարմարյա 

Դահլիճներիդ   դիմակահանդեսներում 

Դիմակափոխված՝  դառնում  էիք

Դաշնակիցնե՛ր.   դարդակալված

Դարի՝  դժոխքային   դավադրության, բայց…

Դարդախորով  դարդաքաշ

Դառնահուշ  դաղդղոտ

Դժոխքին  դատապարտվածներս՝   դժբախտ

Դիվակամ   դևերիդ

Դիվահանճար  դժնակոշկոճ

Դարդերով  դժոխքին էլ

Դիմացանք ու  դժոխահույս

Դառն  դարդերից

Դարմանված.  դեռ  դարձանք

Դարբնո՛ղը՝  դաստակերտ 

Դռնբաց   դափնեզարդ

Դեղձառատ  դաղձահոտ

Դյութահրաշ   դուդուկաձայն

Դրվատական  դարավոր

Դրախտավայի՝  դյուցազնական