Thursday, June 21, 2018


Խղճազուրկ  խորամանկ
Խաբեբաս.  խարսխաձեւ
Խրված  խոր  խորթ
Խավարամտ8յան  խառնաշփոթում
Խայտառակված  խեղդ6ի՝  խելագարված...

Monday, June 18, 2018

Չափազանց  չխրախուսելի ու
Չտեսնված   չհարգված է
Չարաբաստիկ  չարակամ
Չարաբարո  չարագուշակ
Չլսված  չափերի
Չար8յունն  ու  չարիքը 

Wednesday, June 13, 2018

Մեն8յան   մեջ
Մեն-մենակ  մնալով
Միշտ  մշտաշատ
Մտքային  մրրիկներով
Մրրկածուփ  մթագնած
Մտատանջող  մ8
Մեգ  մտքերս են
Մշտապես  մանվում
Մեկ-մեկու  մռայլ  մանվածքով ու
Մեծածավալ  մեծանալով
Մթագնում  մեղկ
Մտքիս  մտածելակերպը.
Մշտաբուխ  մշտատև
Մոլագար  մոլեգն8յամբ…
Մերթ՝ մոլորեցնող
Մոլեռանդաբար  մոխրանում  միանգամից,
Մերթ՝  միտումնավոր մենամարտում
Մտքային մաղձոտ  մարտերում,
Մերթ՝ մեկըդմիշտ  մոռացվում…
Մերթ՝  մնում
Մշտապես,  մնայուն,  մշտաբորբոք,
Միշտ  մորմոքող,
Մռայլ , մտապատրանքներով ու
Մտամոլոր մտահոգիչ
Մղկտացնող   մտածմունքներիս
Մղձավանջոտ  մտատանջող        
Մրմռացնող  մտրակներով
Մոլեռանդորեն   մտրակված՝
Մշտապես   մնում
Մրրկահույզ  մեղկ
Մշրված մտքային
Մեծ   մարած
Մեղավոր  մոխրակույտի
Մոռացվող   մրուրում

Friday, June 8, 2018


Խարբերդցի խոզատեր Խաժակի
Խուլ, խղճով, խոզապահ Խաչիկը.
Խմած՝  խոզանոցի  խնամքով
Խնամած  խոշոր խոզերին  խփում էր
Խակ  խնձորներով։
Խուճապահար  խռխռացնող խոզերը
Խռխռտացնելով   խժռում էին
Խուլ, խմած, խղճով,
Խոզապահ Խաչիկի  խփած             
Խակ  խնձորները։
Խմբակային,  խրախուսված,
Խրախճանք  էր  խոզանոցում։

Sunday, June 3, 2018


Ամենքիս  անգոյությունից
Ամենօր  անդադար
Անարատ  ավարտուն
Արարող  ու  անպիտան
Անարժաններիս՝  անգամ
Աստվածային արժանիքների
Արժանացնող  անհաս
Անտեսանելի անկասկած
Ամենահնար   ամենագետ
Ամենակարող  առհավիտյան
Աստվածդ  ամենահզոր
Անաչար  արդարագույն՝
Արդյո՞ք  ամենատեսիդ
Աննիհրելի աչքերին
Աննկատ  են  արարածդ
Անհամրելի  արարածներիս
Այսչափ  անվախ
Ազատորեն  անարգել
Անձնամատն  արատավոր
Անձնական  աներևակայելի
Անարգ  ապերասան
Ապիրատ  անիրավ
Անհավատալի  անթույլատրելի
Անասնաբարո  անսանձ
Այլասերումներն  ու  այլանդակությունները,
Ակնհայտ  արտոնված  ու
Ապշելու  աստիճան
Այսահարոււթյամբ  անզգայնացած
Աշխարհասփյուռ  այլազան
Արնախում  ազգերիս՝
Արյունարբու  անհագուրդ
Անօրենություններն  ու  անխղճությունները,
Աշխարհակործան  ապականարար
Արարքներն  ու անկում
Ապրող  ադամորդիներիս
Անպետք   անմտություններում
Արգելափակված.  անհամար
Արատներ՝  ամբարող  ամբոխներիս
Անսաստ   անպատկառություններն, որ
Անմահ   Ասողի՝  ասված
Այս՝ ասվացքով.  
-Ասուններ ենք անասնացած 
Անվերջ  արածելով
Անխելքության  առատ  արոտավայրերում…
Ապականվածներս  անհամար  որ  անկասկած
Անհետանալու  ենք  այս
Անարդար  աշխարհից
Անդարձ  անվերադարձ  ու
Ավաղ՝  անհիշատակ