Wednesday, June 13, 2018

Մեն8յան   մեջ
Մեն-մենակ  մնալով
Միշտ  մշտաշատ
Մտքային  մրրիկներով
Մրրկածուփ  մթագնած
Մտատանջող  մ8
Մեգ  մտքերս են
Մշտապես  մանվում
Մեկ-մեկու  մռայլ  մանվածքով ու
Մեծածավալ  մեծանալով
Մթագնում  մեղկ
Մտքիս  մտածելակերպը.
Մշտաբուխ  մշտատև
Մոլագար  մոլեգն8յամբ…
Մերթ՝ մոլորեցնող
Մոլեռանդաբար  մոխրանում  միանգամից,
Մերթ՝  միտումնավոր մենամարտում
Մտքային մաղձոտ  մարտերում,
Մերթ՝ մեկըդմիշտ  մոռացվում…
Մերթ՝  մնում
Մշտապես,  մնայուն,  մշտաբորբոք,
Միշտ  մորմոքող,
Մռայլ , մտապատրանքներով ու
Մտամոլոր մտահոգիչ
Մղկտացնող   մտածմունքներիս
Մղձավանջոտ  մտատանջող        
Մրմռացնող  մտրակներով
Մոլեռանդորեն   մտրակված՝
Մշտապես   մնում
Մրրկահույզ  մեղկ
Մշրված մտքային
Մեծ   մարած
Մեղավոր  մոխրակույտի
Մոռացվող   մրուրում

No comments:

Post a Comment