Tuesday, September 30, 2014

Ուղխահոս  ուռուտի
Ուռճացած   ուռենու
Ուռնուտներից  ուտող
8  ուշիմ
Ուրախաշարժ   ունջագույն  ուլեր... 

Saturday, September 27, 2014

Զազիր  զզվելի
Զոհված  զոհերին
Զարհուրելի  զուր՝
Զինել էինք  զորեղ
Զզվանք  զենքերով

Sunday, September 21, 2014


Դամբուլագույն  դիասեղանին
Դրված  դարչնագույն
Դափնեզարդ  դագաղում
Դալուկ  դեղնահեր
Դիտմամբ  դիվադեմ
Դիմագծերով  դիմահարդարված.
Դավադրաբար դաշունահարված
Դավանափոխ  դավաճանի
Դիակի՜  դերում
Դիմացող  դրամատիկականի
Դանդաղախոս  դեղձասեր
Դիլիջանցի  դերասան 
Դավիթ  Դադարունին՝
Դժբախտ  դիմանալով
Դեգերում  էր,  դժվար
Դերի  դրամավճարումի
Դժգոհանքը՝  դյուրագրգռված
Դժգույն   դժմիտ
Դժկամ   դժնատեսք
Դեմքին   դրոշմված

Sunday, September 14, 2014

Կուրորեն  կեղծ
Կարծիքից  կառչած
Կամակոր  կողմնապահ
Կասկածամիտ  կաղ
Կակազող   կիսահարբած
Կոլոտ  կոմունիստուհի, որի
Կարճակյած կարմրադրոշ
Կարծեցյալ ՙկոմունիզմ՚
Կառուցող  կեղծիքներից
Կաթվածահար  կազմալուծված
Կուսակցութունը՝  կործան6  ու
Կորավ  կարծես՝
Կուտակված  կեղտ

Կորուղի   կոյուղում…      

Thursday, September 11, 2014

Զարհուրելի  զուր
Զոհը՝ զինվոր էր.
Զինված զորեղ
Զոհաբեր  զենքով

Sunday, September 7, 2014

Խուճուճ  խելոք
Խելքս  խոնհար
Խցկված  խրված
Խցանված  է  խոր
Խոնավ  խղճուկ
Խցում  խավար…

Wednesday, September 3, 2014

Ամենակարող   Արարչի
Արարած   այս
Անզուգական աշխարհը
Այսպես   անհավատալի
Անխնա  ավերող՝
Անշնորք  անպետք 
Անիծիալ  արարածներս՝  
Ավաղ  անարժանի   ու
Ափսոս՝  անհամար ենք այսքան …