Sunday, September 21, 2014


Դամբուլագույն  դիասեղանին
Դրված  դարչնագույն
Դափնեզարդ  դագաղում
Դալուկ  դեղնահեր
Դիտմամբ  դիվադեմ
Դիմագծերով  դիմահարդարված.
Դավադրաբար դաշունահարված
Դավանափոխ  դավաճանի
Դիակի՜  դերում
Դիմացող  դրամատիկականի
Դանդաղախոս  դեղձասեր
Դիլիջանցի  դերասան 
Դավիթ  Դադարունին՝
Դժբախտ  դիմանալով
Դեգերում  էր,  դժվար
Դերի  դրամավճարումի
Դժգոհանքը՝  դյուրագրգռված
Դժգույն   դժմիտ
Դժկամ   դժնատեսք
Դեմքին   դրոշմված

No comments:

Post a Comment