Tuesday, May 31, 2022

  

Կատաղած  կրակից

Կրակ կտրած կտրված

Կայծացայտ  կրակաշող

Կրակի կտոր

Կրակաշունչ  կայծերը

Կարծես   կամակոր

Կրքոտ  կռվարար

Կայթապար  կտրրիչներ են, որ

Կազմալուծվող  կերպարանափոխվող

Կրակից   կիսվելրով

Կեռնթաց  կազմալուծված

Կուռ  կեցվածքները

Կորցնելով,  կարծես

Կախարդանքից  կաթվացահար

Կաղ  կենսանվաղ կարճակյաց

Կարճակյանք  կուզիկներ.

Կազմալուծված   կործանված

Կլանվում  ու կորչում են

Կուրաթուխպ  կիսախավարում ...  

Thursday, May 19, 2022

 Բազմառատ  բազմատարած

Բազմանյութ  բարդ

Բնության  բնաշխարհում.

Բազմակազմ   բջջային

Բազմահրաշ   բազմազանագույն

Բջջաշխարհի   բջջահյուսվացքային

Բջջապատապա՛տ   բջջախորշի

Բջջաթաղանթապատ  բարդագույն

Բջջահյ8երում  բազմզբաղ  ու

Բաժանումներով   բազմացող

Բջջիջային   բջջակորիզներն են

Բավականին  բարեկեցիկ

Բարվոք  բազմած  բնակվում.

Բնուստ՝ բազմատեսակ

Բազմանյ8  բնորոշ

Բազմապիսի ու  բազմապատիկ

Բարդագույնս՝  բաղադր8յուններով՝ բա՛…

Friday, May 6, 2022

 Դեկտեմբերին՝ Դավթաշենում

Դավադրաբար, դիտմամբ,

Դանդաղ,  դաղստանյան

Դաշյունով դաժանաբար

Դաշունահարված, դավանափոխ,

Դատամոլ, դրամապաշտ,

Դավասեր, դաշնակցական,

Դավաճան, դիվամոլ,

Դաշնադրուժ, դահուկորդ,

Դատախազ՝  Դերենիկ Դիտմամբյանցի

Դալկացած, դեղնագույն,

Դժոխերես  դեմքով  դիակը՝

Դասավորված  դեղնագույն,

Դեկորատիվ դափնեփսակներով,

Դարչնեգույն դարակա՜վոր

Դրվագազարդ դագաղով՝

Դրված էր   Դավթաշենի

Դատարանի դատարկ

Դահլիճի  դանդուռագույն  դիապատվանդանին։

Դագաղի  դիմաց՝

Դրված  էր դատախազի

Դարդահայաց,  դրամատի՜կ  դիմանկարը,

Դժբախտ, դաշունահարված,

Դահուկասե՜ր  Դերենիկի՝

Դանիական, դեղծագուն

Դահուկները, դահուկաձողերով ու 

Դդմագույն դահուկահամազգեստը։

Դագաղի  դարակում,

Դրված էին դժբախտի՝

Դատա՜րկ  դրամապանակը,

Դեղատուփը՝ դառնահամ դեղահաբերով ու

Դատախազի դաջազարդ

Դամասկոսյան  դանակը։

Դատարանի  դահլիճում,

Դժվարամահ  դատախազի,

Դագաղին  դեմուդեմ,

Դասավորված, դիակին էին

Դիտում  դժբախտի

Դարդակալված, դառնակսկիծ,

Դատարկապորտ  դուստրերը,

Դառնահայաց, դժնադեմ

Դասնկերները  ու դարդաշատ դրացիները։

Դողդոջուն, դժվարհասկանալի,

Դրվատական դամբանաճառով՝

Դժբախտի  դուստրերին ,

Դրացիներին եւ դասընկերներին դիմեց՝

Դարդակալված, դանդաղախոս,

Դավանակից  դատավոր՝

Դավիթ  Դոդոշյանը.

Դժնատեսիլ,  դյուրագրգռված,

Դմբուզով դխդխկացնելով

Դժբախտ  դատախազի՝  դագաղին։

Դուդուկահարը  եւ դյուցազն,

Դիմացկուն  դամքաշը՝

Դարդոտ, դառնաթախիծ,

Դուրեկան  դուդուկանվագներով՝

Դարմանում  էին  դահլիճի

Դարդոտվածների  դարդը։

Դատախազի  դրացի

Դաշնակահարուհի  Դիանա Դույլիկյանը՝

Դրամատի՛կ ՝ դերասան8յամբ,

Դահլիճում   դրված

Դարչնագույն  դաշնամուրին

Դաշնակահարեց Դվորժակի

Դարդահնչույն  դաշնամուրային  դիվերտիսմենտներից…

Դաշունահարված  դատախազի

Դագաղի  դեմուդեմ

Դանթող, դասնկեր

Դարբին՝ Դրո Դղրդունյանը՝

Դեգերում էր դրախտներում...

Դարդոտված, դառնասիրտ, դրացի

Դերձակ  Դարչո Դիպուկյանը՝

Դդմագլուխ  դիվանբաշի դատավորի

Դատարկաբանական  դամբանաճառի

Դիմելաձեւից  դժգոհ,

Դեսուդեն էր դիտում՝

Դժնադեմ, դյուրագրգռված,

Դարդակալված, դաժան դեմքով