Tuesday, May 31, 2022

  

Կատաղած  կրակից

Կրակ կտրած կտրված

Կայծացայտ  կրակաշող

Կրակի կտոր

Կրակաշունչ  կայծերը

Կարծես   կամակոր

Կրքոտ  կռվարար

Կայթապար  կտրրիչներ են, որ

Կազմալուծվող  կերպարանափոխվող

Կրակից   կիսվելրով

Կեռնթաց  կազմալուծված

Կուռ  կեցվածքները

Կորցնելով,  կարծես

Կախարդանքից  կաթվացահար

Կաղ  կենսանվաղ կարճակյաց

Կարճակյանք  կուզիկներ.

Կազմալուծված   կործանված

Կլանվում  ու կորչում են

Կուրաթուխպ  կիսախավարում ...  

No comments:

Post a Comment