Sunday, June 3, 2018


Ամենքիս  անգոյությունից
Ամենօր  անդադար
Անարատ  ավարտուն
Արարող  ու  անպիտան
Անարժաններիս՝  անգամ
Աստվածային արժանիքների
Արժանացնող  անհաս
Անտեսանելի անկասկած
Ամենահնար   ամենագետ
Ամենակարող  առհավիտյան
Աստվածդ  ամենահզոր
Անաչար  արդարագույն՝
Արդյո՞ք  ամենատեսիդ
Աննիհրելի աչքերին
Աննկատ  են  արարածդ
Անհամրելի  արարածներիս
Այսչափ  անվախ
Ազատորեն  անարգել
Անձնամատն  արատավոր
Անձնական  աներևակայելի
Անարգ  ապերասան
Ապիրատ  անիրավ
Անհավատալի  անթույլատրելի
Անասնաբարո  անսանձ
Այլասերումներն  ու  այլանդակությունները,
Ակնհայտ  արտոնված  ու
Ապշելու  աստիճան
Այսահարոււթյամբ  անզգայնացած
Աշխարհասփյուռ  այլազան
Արնախում  ազգերիս՝
Արյունարբու  անհագուրդ
Անօրենություններն  ու  անխղճությունները,
Աշխարհակործան  ապականարար
Արարքներն  ու անկում
Ապրող  ադամորդիներիս
Անպետք   անմտություններում
Արգելափակված.  անհամար
Արատներ՝  ամբարող  ամբոխներիս
Անսաստ   անպատկառություններն, որ
Անմահ   Ասողի՝  ասված
Այս՝ ասվացքով.  
-Ասուններ ենք անասնացած 
Անվերջ  արածելով
Անխելքության  առատ  արոտավայրերում…
Ապականվածներս  անհամար  որ  անկասկած
Անհետանալու  ենք  այս
Անարդար  աշխարհից
Անդարձ  անվերադարձ  ու
Ավաղ՝  անհիշատակ

No comments:

Post a Comment