Tuesday, July 9, 2013


Միանգամ  մե՜ր
Միակ  մարդաբնակ
Մոծակաշատ մայր
Մոլորակի  միլիարդավոր
Մոծակների   միջից
Մի  մեծ  միամիտ
Միասեռ  միաչքանի
Մերկ  մարդատյաց
Մենավոր  մոծակ՝
Մայրամուտի  մոտ
Մթնաշաղին  մտադրվված
Մթասքող մեծ մութ
Միջանցքով  մրկաթև
Մտածկոտ  մոտենալով
Մետաղյա մահճակալիս ու
Մարմնիս  մաշկաբույրից
Մթագնա՜ծ    միտումնավոր
Մտածածին  մտազբաղ
Մազապատ   մարմնիս
Մակերեսով  մագլցելով
Մտադրված  միանգամից
Մոծակային  մոլեռանդությամբ
Մահարշավ  մխրճվելով  մարմնեղիս
Մերկ  մաշկի
Մազանոթի  միջից
Մեխանման  մռութի
Մերկացրած  միկրոսկոպիկ
Մխկտացնող մահակիր  մոծակախայթը
Մարտաշունչ  մխրճեց
Միամիտ  մրգասերիս
Մսի   մեջ  միանգամից
Մարմնիս  մեջ  մղելով
Մորթող  մորմոքող  մզմզացնող
Մռմռացնող  մղկտացնող
Մահասփյուռ  մալերիատարած
Մարդավնաս  մռու
Մեծաքանակ մոծակաթույնը  ու
Մեծամտորեն  մոռանալով 
Մտազբաղ  մնաց  մաշկիս  երբ
Մատիս  մկանային
Մտածված  միտումնավոր  մահապատիժ
Մտրակոցից  մշտապես
Մեկըմդմիշտ  մահապատժվելով
Միացավ  մինչ այդ
Մոծակախայթ  մարդկությունից
Մահաջնջված   միլիարդավոր 
Մուրազախափան    մոծակներին…   

No comments:

Post a Comment