Thursday, December 31, 2020

 Նարեկից  է նրբողյալը

Նրբազգաց  նրբանկատ

Նախապատվելի  նրբակիրթ

Նրբադատ.  նախագուշակը

Նախօրոք  նրբաբնույթ

Նվիրվածությամբ  նպատամտադրված

Նախաչգուշացնող՝  նվազեցնողը ու

Նեցուկը  նսեմ՝  նվազի

Նեղսրտված՝  նժդեհի

Նվաղկոտ՝  նվաստի

Նեղված  նահանջող…

Նրան  են  նաև

Նրանք  որ  նենգ են

Նեղսիրտ՝   նանրախոս

Նեղհոգի՝  նեղմիտ

Նվաստամիտ   նյութապաշտ…

Նրան  են  նույնի՜սկ

Նեռով  ներշնչված

Նրան  նմանվող  ներհակ

Նզովյալները  նողկանք…

Նա՝ Նարեկն է՜

Նշանավոր  ներքնասևեռուն

Ներուժով  ներամփոփ

Նախաձեռնողը՝ ու  նուրբ

Նվիրվածությամբ  նախախնամորեն

Նվիրագործը՝  նրբազգաց

Նորաշեն   նորանոր

Նկրտումների  ներազդեցությունների

Ներշնչողը.  ներողամտությունների….

Նպատակամետ՝  նվերները

Նրբանկատորեն   նվիրաբերողը…

Նա  նավաբեկ

Նավերի  նավահանգիստ  նավարկող

Նպակադրված  նավապետ՝ Նարեկն է  

No comments:

Post a Comment