Wednesday, May 22, 2019

Կյանքի՝   կոչված
Կարճատև   կատակի
Կլոր  կրկեսում
Կեղծ  ու  կեղեքող
Կասկածելի  կրքերի
Կատաղի  կռվում.
Կամակույրս  կամազուրկ
Կասկածամիտ՝ կկարողանա՞մ
Կույր ու կարծրացած
Կործանարար  կոշտ
Կամակոր  կարավո՜ր  կամքս
Կամավոր  կերպով
Կոտրել  կոփել  ու կռել 

No comments:

Post a Comment