Monday, November 2, 2015


Այգեթագ  այգեծագ
Արշալույսից այգեշող
Անհամար  այգիներում
Այգետեր  այգեպաններն
Այգեգործ  աշխատասեր՝
Առույգ  աշխույժ
Աչալուրջ  արագաշարժ
Այգացող  այգեստանների
Արփիանվեր  անուշաբույր
Ամառնավերջի  ակնահաճո
Անուշահամ այգեկութն են անում
Արժեքավոր առատ

No comments:

Post a Comment