Wednesday, November 15, 2017

Նողկալի  է  նայել
Նամշահամ  նավթագույն
Նիզականախշ  նավթալինահոտ
Նկուղի նեղ նստարանին
Նոթոտ նստած`
Նեղակն  նեղահոգի
Ներքուստ  նեղսրտված 
Նեղաճակատ  ներամփոփ 
Նսեմադեմ  նվնվան
Նեղացկոտ  նխնխան
Նշմարելի  նեխած.
Նանիր  ներծծվաց
Նվաստացումները  նախօրոք
Նենգաբար  ներվագար8յամբ
Նպատակադրված  նախազգալով ու
Նորանօր   նորամտ8յուններով
Նյարդահույզ   նախապատրաստված
Նորամուծ8յամբ  նախաձեռնող՝
Նիհար  նվաստամիտ
Նշավակելի   նախատելի
Նախանձառու   ներհակական
Նշկանելի  նախանձափրփուր
Նեղմիտ  ՙնշանավոր՚
Նեռ  նախանձին՝  որի
Նամարդ   նեղհոգի
Նանրամիտ  նշանակետն ու
Նպատակն  է նախանձկոտներին
Ներգործելով   ներշնչելով
Ներազդել ու ներարկել
Նախանձանքը՝  նենգ…

No comments:

Post a Comment