Friday, November 24, 2017

Պուճուր պուրակում
Պտտվող   պղնձագույն 
Պուտերով պայուսակով
Պարատամարմին   պաղպաղակասեր
Պսպղուն պճրանքներով
Պարիկավոր  պճնազարդ
Պեպենոտ  պոռնկուհի
Պայծառը՝ պարզապես պլշած
Պապանձվեց. պանիրի
Պահեստի  պզուկոտ
Պարծենկոտ  պահեստապետ՝
Պարսկահայ  պոռնկասեր
Պղպեղասեր  պնդաճակատ
Պոռոտախոս Պարթև Պայտյանի
Պագշոտ  պահանջկոտ
Պիղծ  պատվերները
Պնդերեսությամբ   պահանջելու  ու
Պարտադրելու   պատվերներից…  

No comments:

Post a Comment