Saturday, December 19, 2015

Տոթախեղդ  տիվանդորին.
Տաղանդավոր  տնտեսաբան
Տոնասեր  տնփեսա
Տալինցի  Տիգրան  Տեր - Տերտերյանը
Տանձագույն  տայիլանդյան
Տգեղ  տրիկոյով
Տղամարդավարի   տիրապետող
Տեսքով  տքնաջան
Տնամերձ  տանձենու
Տհաճահամ  տանձօղուց  տնգոզ՝
Տաջիկական  տիտանե
Տափակ  տապակիչում
Տնավարի  տժտժացնելով
Տքնաձայն  տապակում  էր

Տավարի  տաք  տժվժիկը…

No comments:

Post a Comment