Thursday, March 12, 2015

Պատահմամբ    պայթած
Պայթուցիկի   պայթունից
Պատառոտված   պարանոցով
Պաղ   պատվանդանին
Պառկած  պնդակազմ
Պեպենոտ  պարծենկոտ
Պաղպաղակասեր  պատանի՝
Պարսավելի   պատերազմի
Պատժակիր    պատերազմիկ, որ
Պիղծ   պատրախոց
Պժգանքի  պտուղն է.
Պղտոր,  պատկերավոր,
Պարտ8յան   պատճեն, 
Պակուցիչ,  պարսավելի,
Պախարակելի, պաճարամիտ,
Պատուհասաբեր  պարտադրված
Պարտավորեցուցիչ   պատրանք  ու
Պարկեշտության   պարտ8յան.
Պախարակելի   պել
Պանդյուր   պատկերը…

No comments:

Post a Comment