Thursday, August 16, 2012


Ողորկամաշկ, ողնաշարազուրկ,
Ոլորուն, ողորմ,
Ոչ  ոսկրակեր, որդերի
Ոհմակներինն է ողջը, որ
Ոգեզուրկացած է, որ
Ոչնչացվելու է, որ
Ոչնչություն է, որը
Որ  ոչ ոք է ու  ոչինչ:
Որկրամոլ  որդերինն  են
Ոմանք, որ ողորմածիկ են ոգեվար,
Ոմանք, որ ողբանվաղ են ողորմելի:
Ովքեր, որ ողջախոհ էին՝, ոգեթափ են:
Որոնք, որ ողջամիտ ,էին՝ որդակեր են:
Ոմանք, որ ոխերիմ
Ոխակալներ էին՝  ողորմատեսք  են։
Ով, որ ողբերգակ, ողբերգախաղաց էր՝
Ողբ է  ու  ողբերգություն:
Որոնք ,որ  ողջունելի էին՝ ողբացիալ են,
Ով, որ որոշակի էր,՝ոմն` է  և  ոչ  որոշակի է:
Ովքեր  ողջ  էին՝ ոչ  ողջ  են  ու որդնած,
Ոմանք, որ ոգեպաշտ էին՝
Ոգեզրկված  ոգեզուրկներ են:
Ովքեր, որ  ոճրածին, ոճրադավ էին՝
Ողբալի են ոչնչացված:
Ոմանք, որ որոտախոս էին՝
Որակազուրկ, ոտնահարված ոչինչ են:
Ովքեր  որսորդ էին՝
Որսն  են  որդերի:
Ով, որ  ողջ  որակ էր,
Որակազուրկ  է ոջլոտ:
Ոմանք, որ  ոսկեմոլ,
Ոսկեվաճառներ էին՝ ողորմելի  որդակեր են:
Ովքեր, որ  ոգեշնչել էին
Ոմանց՝  ոգեսպառ  ու ոչ ոք են:
Ոմանք, որ ոգելիցից
Ոգևորված  ոգեպինդ,
Ոգեշնչող, ոգեպատիր
Որոշումներ էին  ոգորում  ու  ոգեկոչում,
Ոգեսպառ,  ոգեմռունչ
Ոչնչություններ են  ոգեացած.
Ողորմելի  են  ոչնչատեսիլ  ու ոչուփուչ են:
Ոմանք, որ  ոգեհաց  էին որոճում
Որոճվում են  որդերով  ու
Որդերի  որոճանք են:
Ոտքեր են՝  ոտաբոբիկ,
Ոտքեր են՝  ոսկրացավազուրկ,
Ոտքեր են, որ  ոտքի  էլ  չեն.
Ո՛չ   ոտնաձայներ,
Ո՛չ  ոտնահետքեր,
Ոսկորներ  են  ոսկրափտող:
Ովքե՜ր   ողնաշարավորներ  էին  ողջ
Որդերինն  են`  ոչ  ողնաշարավոր:
Որոտացող  ողբերգություն է`  ոչ  որոտաձայն,
Որդ` որկրամոլների  որսորդ,
Որոգայթավոր  ոչնչացումը  ողջունող`
Ոչուփուչի  որդնած,
Ոտնահարված, ողորմատեսիլ,
Ոթացող  ողբի  ողողա՛նք  

No comments:

Post a Comment