Saturday, January 17, 2015

Կյանքի՝   կոչված
Կարճատև   կատակի
Կլոր  կրկեսում
Կեղծ  ու  կեղեքող
Կասկածելի  կրքերի
Կատաղի  կռվում
Կամակույրս  կամազուրկ
Կասկածամիտ՝  կկա՞րողանամ
Կույր ու կարծրացած
Կործանարար կոշտ
Կամակոր  կարավո՜ր  կամքս
Կամավոր  կերպով
Կոտրել  կոփել  ու կռել

No comments:

Post a Comment