Wednesday, October 2, 2013

Մեր մարդկային
Մսեղեն մեղքաշատ
Մեղկ մարմնով
Միշտ մենակյաց
Մենք մահվանը
Մոտ մահացնոր
Մեծ մաքուր
Մետաղյա մահճում
Մեր մահաքրտինք
Մարող մարմնով ու
Մոլորված մտքի
Մահ մտորումներով
Մղձավանջային մշուշոտ
Մրրիկներից  մոլորաթափառ
Մեղսամակարդ  մահադալուկ
Մեն ու մոլոր
Մահասարսուռ  մռայլադեմ
Մարդասպան  մորթապաշտներս՝
Մի առ մի
Մտաբերելով մեր
Մեղսոտ մեղքերը՝
Մտահույզ  մտամոլոր
Մեր մոտակա
Մեգ մայրամուտի
Մահ  մշտնջենեկանության
Մոխրակույտ  մռայլատեսք
Մեծ  մուտքի  մոտ՝
Մտահոգված  մահադողդոջ՝
Մե՜նք  մեղքերի
Մոլորյալ  մեղքաշատ
Մշակներս  մերժելի
Միշտ մտահոգված
Մեր  մոտակայքում
Միշտ  մոլագար
Միշտ  մահվան
Մոլեռանդությամբ  մտադրված
Միշտ  մտահոգ
Միշտ  մերկացած
Մեծ  մաշված
Մահացու մեծազոր
Մարդատյաց  մահվան  մանգաղից՝
Մուրացկանաձև  մեղկաձայն
Մահաբառաչ  մեր
Մուրող  մարմանջով
Մեր  մեղան ենք
Միշտ մուրում՝
Մեծն  Մարդարարից  ու
Միշտ էլ մերժվում  ենք
Մեր  Մարդաստեղծից`
Մենք   մեղավորներս

Մե՛ղա  մեզ

No comments:

Post a Comment