Saturday, February 15, 2020


ՇՆՈՐՍ  ՇՄՈՆ  

Շլորօղուց  շիկացած
Շուրթերով  շեղաչ
Շատակեր  շիկահեր
Շաքարախտավոր  շատախոս
Շողոքորթ  շաշկիասեր
Շուշեցի  շնաբերան
Շուջուխասեր  շնորս
Շմավոն Շերեփուկյանը՝
Շագանակաերանգ  շալե  շալվարով
Շառագույն  շնագլխանկարազարդ  շապկով
Շաբաթօրվա շոգնին
Շվեյցարական  շողշողուն
Շնակապ  շղթան
Շնչակտուր  շարժելով
Շնորսի  շշմեցուցիչ
Շիմպանզեանմա՛ն  շարժուձևերով
Շ8ափույթաշարժ  շրջանցումներով
Շվշվաձայն  շշկռացնելով
Շտապ  շրջափակելով
Շվարած  շփոթված
Շնչահեղձ  շողիքաբերան
Շշմահար  շրջմոլիկ
Շեկ  շանը  շղթայելով.
Շտապշտապ  շրխկաձայն
Շաչ ու շառաչ   շռնդաձայն
Շուտափույթ  շպռտեց
Շվեդական  շոկոլադագույն
Շղթայափակ  շնաբույնը
Շշմեցնելով  շատամարդ
Շուկայի  շրջակայի
Շշկռված   շշմահար 
Շուշվա՝  շնասերներին։

No comments:

Post a Comment