Sunday, February 24, 2013

Այգեստանաբնակ աջլիկ
Ալեխառն առաքինի
Ազգասեր անընչասեր
Ազատամիտ անոխակալ
Առողջ արագաշարժ
Աչքաբաց անկեղծ
Անբասիր աշխատասեր
Անբեղ  ասող – խոսող
Աղավնազբաղ  աղավնասիրտ
Արևակեզ աբարանցի
Անդրիագործ  Անդրանիկ  Աղբյուրյանը, որը
Անպայման աշխատում էր
Անդուր ալոճագույն
Անգլիական անդրավարտիկով՝
Այս  ամիս
Արտաժայամ  աշխատելով
Անհապաղ անպատճառ
Աներկբա ավարտելու է
Արդեն ամիսներ
Աչքաթող արված
Անսովոր աժդահա
Անկոտոշ ասուն
Անասուն աշտարակաբնակ
Ամստերդամահայ  ազգայնամոլ
Անբացատրելի անսպասելի
Ամպրոպի աղետից
Անտեղի անզգուշաբար
Արյունահոսությունից արնաքամ
Անհույս անէացած  ու՜
Արդեն  անդառնալիորեն
Անդարձ  անվերադարձ
Անցիալն  անցած
Ապուշոտ  անբարոյական
Անառակաբարո  անդուր
Անզգամ  անհամակրելի
Արծվաքիթ արկածախնդիր
Ալպինիզմասեր անվանի
Ադամանդավաճառ. աներես
Ակնոցավոր  ավստրուհուն
Անհաջող ամուսնացած  ու
Անբախտ՝ ամուսնալուծված
Ամուրի անկասկած
Աթեիստ ասում են՝  արվամոլ
Ամենքից  արհամարհված
Աբրահամ Ահարոնյանի՝
Անավարտ  արձանը …

No comments:

Post a Comment