Saturday, April 10, 2021

 

Միանգամ, մարտի  1-ին

Մառնամած  մթնաշաղին

Մարդա-մեկը, որ մի

Մատնաքաշասեր  մսակեր

Մոռացկոտ  մեծահասակ

Մարդամոտ  մոխրագույն

Մորուքով  մենաթափառ

Մրագույն  մաշված

Մոնղոլական մահուդե

Մուշտակով մեծ

Մետաղյա  մահակով

ՙՄորեխ՚  մականունով

Մոտակայքում  մուրացող

Մկրտված՝  Մխիթար

Մինասի Մազմանյանը.

Մտազբաղ  մանրաքայլ

Մռթմռթալով  մոտեցավ

Մայրաքաղաքիս   Մալաթիայի

Մարմնամարզիկների  մարմարագույն

Մարզաշենքի  մարդազուրկ

Մոտակայքի  մատղաշ

Մացառապատ ու մոռացած

Մեղրահացի  մանրուքի  մոտ

Մրջնաշատ՝ մայթեզրին  ու

Միանգամից   մարմանդից

Մեղմօրոր   մեղմաշարժ

Մրմնջալով  մռայլադեմ  միզեց՝

Մուգ  մեղրագույն

Մեզից  մեծացած

Մղկտացնող  միզափամփուշտի

Միզապարունակ8յունը՝  մելամաղձոտ

Մտքերով  մոլորված

Միամտաբար   մեզով

Մտրակելով ու միզապատելով

Մի  մեծ  մրջնախմբի։

Մնացած  մազապուրծ

Մտահոգված  միջատների

Մեծամասն8յունը՝  մրցարշավ

Մտնում  էին  մրջանբույնը

Մոլորված   մանթո

Մասամբ՝ միզոտված։

Մի՞թե  մեղադրելու է

Միամիտ  մուրացկանը

Մի՞թե  մի  մեծագույն

Մեղք է մայթին

Միզելը  ու  միամտաբար

Մրջյուններին  միզոտելը, որոնք

Միլիարդավոր են մեր

Մայր  մլորակում.

Մուրացկանա՜  էլի՛

Մեղկ  մարդա՜  էլի՛

Մի՞գուցե  մեքն  ենք մղավոր

Մտածենք   էլի՜

Մի՞գուցե   մերն է  մեղքը, որ

Մինչև օրս  մոււրացկան  մարդիկ են

Մնացել  մեր  մեջ, որ

Միզում են  մեր մայթերին.

Միաժամանակ  միզոտելով

Մեր միամիտ

Մեղկ   մրջյուններին.

Մեղավո՜ր  ենք  մենք ու

Միգուց  և  մեղսակից  ու

Մինչև իսկ  մեղսակիր

Մեղա՜  մե՜զ

No comments:

Post a Comment