Friday, August 18, 2017

Կիրակի   կեսօրին.
Կիտրոնագույն    կրետանախշ
Կիսավարտիկով  կոպիտ
Կոշտ  կաղամբագույն
Կնճոռոտված  կիսաճիտք
Կաշվե  կոշիկներով
Կաթնաղբյուրցի.  կարճահասակ
Կնճռադեմ   կոտեմակեր
Կծվասեր   կոկորդախո՛ս
Կրկեսասեր   կնամոլ
Կենսաթոշակառու   կոյուղագործ
Կատվի  կռապաշտ8յան  կողմնակից.
Կռվարար  կատվատեր
Կորյուն   Կկոցյանը.
Կարմրավուն  կեռասօղուց
Կամաց-կամաց  կոնծելով
Կռացած  կիսաթափանցիկ 
Կոթավոր կապտավուն  կաթնամանի
Կեռ  կտոշավոր
Կարմիր  կովից
Կթած  կենարար  կաթով.
Կարեկցաբար  կրկնողաբար
Կերակրում էր  կատվածահար
Կորովազուրկ  կծկված
Կավճագույն  կարճոտ
Կամակոր   ՙ՚ԿԻՏԱՅ՚՚ ՝ կատվին...

No comments:

Post a Comment