Sunday, August 19, 2018

Առաքին8յունից   անառակ8յուն

Անցնող  անտեսանելի

Արահետով  ենք  անդադար

Անցնում   անհամար

Անարգ  արգանդերի

Անորակ արտադրա՛նք

Անպետք  անբնական

Անհասկանալի   անխելք

Անամոթ  անպատկառ

Ապշամիտ  ադամորդիներս.  

Անսանձ  անժույժ  

Անզուսպ  ագահորեն  ու

Անհագուրդ  ախորժակով

Անբարոյաբար   այլասերվելով

Ախտակենցաղ  անխուսափելիորեն

Այլանդակվելով  աղավաղված՝ ասես

Անբարիշտ  անպետք8յուններ

Ապաշնորհ  անհամար

Ազգաթքանք  անպատվաբեր

Այսահարվածներ  ապականված

Անիծիալներներս՝  աներևակալիորեն

Արժեքազրկված    այսպես  էլ

Ավաղ՝  ավարտում  ենք

Այս  անիմաստ

Անպետք  ապրելաձևը  ու

Անհիշատակ  անհետք

Անհուշ  անհապաղ

Անհետանում  ենք  ավերադարձ

 Անցյաը՝ անդրշիրիմյան...



No comments:

Post a Comment