Sunday, December 10, 2017

    ՙ ԴՐՈ ՚   

Դեմք  էր Դրոն
Դրաստամատը  դաշնակցական
Դյուրագրգիռ  դժգոհ.
Դեռ  դպրոցում
Դեռևս  դեռահաս
Դժվար8յամբ  դիմանալով
Դասարանում  դասերին
Դժգոհ  դիմելով
Դյուրագրգռված  դասատուներին։
Դժգոհ էր դասարանակիցներից  ու
Դասամիջոցներին  դասագրքերով
Դնգստում էր դասընկերներին։
Դյուրագրգռված էր՝ դպրոցի
Դահլիճում  դրված
Դաշնամուրին  դասական  դաշնուրդներ
Դժվար8յամբ  դաշնակահարելիս։
Դյուրագրգռված էր դպրոցի
Դաշտում  դարպասի  դեմ
Դժգոհ  դարպասապահելիս։
Դյուրագրգռված էր  դժվարանցանելի
Դահուկաուղիներով  դդմագույն
Դահուկահագուստով ու դահուկաձողերով
Դժկամորեն  դահուկավարելիս։
Դժգոհ էր դանդաղկոտ  դանդալոշներից։
Դեմ էր Դրոն՝ դիետային
Դեմ էր դեղերին
Դեղապիտակներով  դառնահամ
Դեղահաբերին ու դեղնագույն
Դեղափոշիներին, բայց դեմ չէր
Դեղագործ8յանը  ու դրվատում էր
Դիմացի  դեղատան
Դրացի  դեղագործին։
Դեմ  չէր  դդումին
Դեղձին  դեղնասալորին ու
Դամբուլին, բայց  դեմ էր
Դեղնուցին ու դժվարամարս
Դառնահամ  դանդուռին։
Դեմ չէր դեղնաճերմակ
Դիցուհիներին. դժգոհ ու
Դեմ  էր  դերվիշներից  ու
Դիվային  դեվապաշտներից։
Դեմ չէր դժվար
Դերեր դերակատարող
Դերասանուհիներից  ու դերասաններից
Դրվատելով  և  դրամատուրգիան  և  դրամատուրգներին։
Դեմ չէր՝ ՙ դուք ՚
Դերանունով դիմելուն՝
Դեմ  էր ՝ ՙդու՚  դերանունին  ու
Դյուրագրգռվում  էր  ՙդու՚
Դերենունով  դիմողներից։
Դեմ էր դժվար
Դերբայներից ու դերբայական դարձվածքներից։
Դեմ ու դժգոհ էր
Դղրդոցնեիրից   դռդռդոցներից ու դզզոցներից։
Դժգոհ էր դիերի  դիակիզումին
Դիակին  դիպչելուն, բայց
Դեմ  չէր  դիահերձմանը։
Դեմ չէր դզոտային
Դիտակետարանից  դիտակներով  դիտարկելուն։
Դեմ չէր  դաշնակցան  դիկտադուրային։
Դեմ էր դարավոր  դժոխքին բայց
Դեմ չէր դրախտին ու
Դինջ  դրախտավայրերում  դնջանալուն։
Դժգոհ էր դրսում
Դժբախտացած   դաշնակցականներից
Դեմ էր  դժվարալուծելի
Դժվարերանալի  դեպքերից։
Դեմ էր  դանդաղ
Դեզեր` դիզելուն
Դեմ չէր դեղին դարմանին։
ԴԺգոհ էր  դիմավորում
Դիմանկարիչներին ու դժվարանում էր
Դիմանալ ու դիտմամբ
Դողացում էր  դիմանկարվելուց.
Դժվարացնելով  դիմնկարչ8ունը  ու
Դժգոհ  դիմանկարիչների։
Դիմանում էր դժվար դր8յուներում։
Դեմ էր դիտավորյալ դիտող8յուններին։
Դեմ չէր դրիժաբլաշին8անը։
Դեմ  էր դիտմամբ  դխկացնելուն ու
Դիտավորյալ  դխդխկոցներին։
Դեմ չէր դրսում
Դղյակներում  դիվաններին  դնդնալուն։
Դեմ չէր դաշտերում
Դաշնակցական  դաշտախնջուքիերն։
Դեմ չեր ու դրվատում էր
Դաշնակցական  դրոշների  դրոշակակիրներին։
Դեմ չէր  դրամարկղներում
Դրամաքանակներ  դնելուն
Դժգոհում էր դրամապանակի դատարկ8յունից։
Դեմ չէր դրացիների
Դուրեկան  դուստրիկներին
Դուրեկան  դարձվածքերով
Դիմելուն ու դիմում էր դեպքից  դեպք։
Դեմ էր դատարկ դույլերից։
Դրվատում էր դարբիններին։
Դեմ էր դանակահար8յուներին։
Դեմ էր դարան  դնողնեից  բայց
Դեմ չէր դարան դնելուն ու
Դարանամտված  դարանելուն։
Դեմ էր դաշնակցականնների  դաստակներին
Դաշնակցական  դրոշմներ դաջելուն։
Դժվարահավան  էր
Դժվարահամբյուր
Դեմ  էր  դհոլչիներից ու
Դղրդաձայն  դհոլահարումներից։
Դեմ էր  դիմակահանդեսներին ու
Դիմացինին  դիտմամբ  դիպչող
Դիմակով  դիմակավորներիններից  ու
Դատարկախոս  դատարկաբանելուն։
Դեմ ու դժգոհ էր
Դյրուհասկանալին՝  դիտավորյալ  դժվարացնելուն։
Դեմ  չէր  դոլմային։
Դեմ ու դժգոհ էր ու
Դաժանորեն  դատապարտում էր
Դրամանենգներին  դրամաշորթներին
Դասալիքներին  ու դյուրագրգռված ու
Դաժանորեն էր դատապարտում  դավաճաններին։
Դժգոհ էր դավանափոխ8յունից
Դեմ էր դատարկաբան8յանը
Դժգոհ էր դժվարահասկանալի
Դիվանագիտ8յունից  ու դանդաղաշարժ
Դիվանագետների  դրվացքից։
Դեմ չէր  դարվինիզմին
Դոնկիշոտ8յանը ու դոնժուան8յանը։
Դժվար էր դիմանում  դիտող8յունների՜
Դիպուկ էր դանակով ու
Դաշյունով  դաշյունաձգելիս։
Դեմ էր դժվարաշունչ  դեկտեմբերին։
Դարդոտված էր՝ դրսերում
Դժգոհ  դաժան  դարից  ու
Դարդիման  դիվադադար
Դեսուդեն  դրսերում  դիմանալուց ու.
Դժգոհ  դժբախտ
Դառնակսկիծ  դառնաթախիծ
Դաշնակցական  դրսեվորված
Դժգույն  դամբուլագույն
Դագաղում   էլ  դադարեց՝
Դալկադեմ  դիկտատորը.
Դարդամահ  դարերով։
Դարասկզբին  դաշնակցական
Դաշնակիցներով  դրվելով
ՙ Դրո ՚  դամբանագրով
Դարիվեր դամբարանում

Դարերով  դադարելու 

No comments:

Post a Comment